Այս պատմությունն իր ժամանակ հեղեղեց ամբողջ տպագիր մամուլը։ Լուսանկարն անգամ հայտնվեց LIFE ամսագրի շապիկին։

1947 թ-ի մայիսի 1-ին ՄակՀեյլը նետեց իրեն Empire State Building-ի` 100 մ բարձրության վրա գտնվող հարթակից։ Լուսանկարիչ Դեվիլ Ուայլզն այդ ժամանակ շատ մոտ էր դեպքի վայրին և լուսանկարեց ՄակՀեյլի մարմինը ողբերգությունից մի քանի րոպե հետո։


Մայիսյան այդ օրը 23-ամյա Էվելին ՄակՀեյլը, որը հենց նոր էր բաժանվել իր փեսացուից, նամակ էր գրել. "He is much better off without me..... I wouldnt make a good wife for anybody" (Նրան ավելի լավ կլինի առանց ինձ.... Ես չեմ կարող լավ կին լինել ոչ մեկի համար ), հետո նա ջնջել էր այս տողերը։
Նա վայրէջք կատարեց ՄԱԿ-ի լիմուզինի տանիքին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել