ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցարույցում անդրադարձել է Ոչ իշխանական ուժերի հետ կապված երկու կարևորագույն հարցի․
1․ Ոչ իշխանական ուժերի շարժման
2․ 12 կետերի

1․ Ոչ իշխանական ուժերի շարժման հետ կապված` նախարարը միտք է արտահայտել, թե յուրաքանչյուր պայքար ունի ժամկետ, և այս դեպքում ժամկետը հաջորդ ընտրություններն են, իսկ մնացած ամենը նա իմիտացիա է անվանել։
Շատ օպտիմիստ է նախարարն իր կարծիքներում, որ մտածում է` դեռ մի քանի տարի էլ կարող է իշխող կուսակցությունը շարունակել իր հին մեթոդներով աշխատելաոճը, իսկ իմիտացիա է իրականում այն, որ իշխանական թևը ջանք ու եռանդ չի խնայում ցույց տալու իր բազմաշերտ և բազմազան «աշխատանքները», որի արդյունքում ևս մի քանի հազար ընտանիք լքում է Հայաստանը։ Պայքարն իրականում ունի ժամկետ՝ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև արտագաղթին փոխարինի ներգաղթը, տնտեսական հետընթացին փոխարինի առաջընթացը, անարդարություններին փոխարինի արդարությունը։
2․ 12 կետերի հետ կապված նախարարը ասել է, թե ոչ իշխանական ուժերը 12 կետերի վերաբերյալ քննարկումներից հրաժարվել են հետևյալ պատճառներով․
1․ բարդույթները թույլ չեն տալիս համատեղ աշխատել,
2․ կա նաև 12 կետերի նկատմամբ անլրջություն հենց կետերի հեղինակների կողմից,
3․ երկրի առջև ծառացած խնդիրները չեն սահմանափակվում 12 կետերով։
Այն, որ երկրի խնդիրները չեն սահմանափակվում 12 կետերով, դա և Աշոտյանն է քաջ գիտակցում, և ոչ իշխանական ուժերը, և Հայաստանի ցանկացած քաղաքացի, բայց միևնույն ժամանակ դրանց շուտափույթ լուծումը լավ սկիզբ կլինի հետագա խնդիրների լուծման համար։ Իսկ անլրջության հետ կապված ուղղակի կարելի է ասել, որ անլրջություն կլիներ հենց այդ կետերի շուրջ իշխանությունների հետ նորից բանակցային սեղանի շուրջ նստելը, քանի որ դա կնշանակեր, որ այնտեղ կան խնդիրներ, որոնք կարելի է չլուծել։ 
Հ․Գ․ 12 կետերն էլ կարևոր են և սպասում են իրենց լուծմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել