Ավտոմեքենայի ապակու կոտրելու և փաստաթղթերի գողանալու դեպքի հետ կապված բազմաթիվ զանգեր և ֆեյսբուքյան նամակներ եմ ստանում, որոնցից ոչ բոլորին եմ հասցնում պատասխանել: 
Սիրելի՛ ընկերներ, զգացված եմ ձեր անհանգստության և սրտացավ վերաբերմունքի համար: Ձեր ներողամտությունն եմ հայցում, որ ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում բոլորիդ անհատապես պատասխանել: 
Իսկ ինչ վերաբերում է միջադեպին, առայժմ գնահատականներ չեմ ցանկանում տալ: 
Փաստն արձանագրված է, կսպասենք իրավապահ մարմիների գնահատականներին: Այս դեպքն ապացուցեց, որ իմ գործունեությունը շատերին է անհանգստացնում: 
Նշեմ, որ այսուհետ, անկախ ամեն ինչից, էլ ավելի մեծ թափով եմ իմ գործունեությունը ծավալելու: 
Իմ և իմ թիմի գործն արդար է, մենք աշխատում ենք ժողովրդի համար, և ոչինչ չի կարող խանգարել մեզ այդ գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել