Հարգելի իմ ժողովուրդ, ինչո՞ւ եք լռում: Ինչ ազգային հարց լինումա, միանգամից համայն facebook-ով քննարկում ու «դժգոհություններ» եք հայտնում... 
Ազգ ջան, դու ընդհանրապես գիտե՞ս, թե Արցախի հարցը ոնցա լուծվում բանակցություններում: Դու գիտե՞ս, որ ներկայիս իշխանությունները այդ հարցը լուծում են ՓՈԽԶԻՋՄԱՆ հենքի վրա: Իսկ հակառակորդ կողմը, հիմա արդեն դեմա փոխզիջումներին ու լիովին իր տարածքային ամբողջականություննա պահանջում... 
Ինձ չեք հավատու՞մ, հավատացեք ՀՀԿ մամուլի խոսնակ Է. Շարմազանովին, ով այս տարվա ապրիլին ասելա հետևյալը` "հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնալու. խնդիրը պետք է լուծվի բանական փոխզիջումների արդյունքում" (a1plus.am, 20.04.2012) ... դա էլա՞ քիչ հավատացեք ուրեմն Դ. Մեդվեդևին, ով 2011թ-ի դեկտեմբերին հայտարարելա` «Պետք է պարզ խոսել. հեշտ որոշումներ չեն լինում։ Պայմանավորվածությունը պետք է ձեռք բերվի փոխզիջումային հենքի վրա։» (1in.am, 26.12.2011) ...
Էն մարդիկ, ովքեր ընդհնրապես սենց հարցերով չեն հետաքրքրվում, նրանց լռությունը դեռ ինչ-որ տեղ «հասկանալիա», բայց ազգայնականները ոնց են կարողանում լռել, էտ ոչ մի ձև չեմ հասկանում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել