Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է՝ նավթի համաշխարհային գնի անկումն այն գործոններից մեկն է, որը կարող էր ազդել ուղղաթիռը խոցելու որոշման կայացման վրա. այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Բաքվի՝ այդ քայլին գնալու գործոններին։

«Որովհետև առաջնահերթ այդ գների անկումը տնտեսական և սոցիալական լուրջ հարված է հենց Ադրբեջանի հանրության համար: Հենց Ադրբեջանի հասարակությանը այդ խնդիրներից շեղելու համար Ադրբեջանը կարող է գնալ այդ քայլին: Սակայն դա միակ գործոնը չէր, և Ադրբեջանն ուղղաթիռը խոցելու տարբեր պատճառներ ուներ, և նավթի գնանկումն ընդամենը այդ պատճառներից մեկն էր»,–հավելեց քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ ըստ երևույթին Բաքուն պարզապես լավ հաշվարկել է բոլոր այն դիվիդենտները` ներքին և արտաքին քաղաքականության մեջ, որոնք կարող էր ստանալ այդ գործողությունից և գնացել է այդ քայլին: Ըստ քաղաքագետի, ըստ էության, Բաքուն միջազգային հանրությանը խաղաղություն է վաճառում մեր տարածաշրջանում:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի այս քայլում հայկական կողմին ուղղված մեսիջն այն էր, որ իբր իրենք շարունակում են վերահսկել Արցախի ինչ-որ տարածքներ:

«Սա հայկական կողմին ահաբեկելու փորձերից մեկն էր, սա նաև փորձ էր ցույց տալ աշխարհին` այդ թվում նաև ԱՄՆ-ին և Ռուսաստանին, որ Բաքուն կարող է տարածաշրջանին պատերազմ սկսել և դա չսկսելու համար ինչ-որ դիվիդենտներ է ակնկալում մեծ տերություններից, այսինքն՝ միջազգային հանրության հետ ինչ-որ առևտուր սկսելու փորձ է»,-ասաց նա և նշեց, որ դժվար է ասել, թե կոնկրետ որ խնդիրն է ամենամեծ դերակատարությունն ունեցել այդ քայլի համար, քանի որ պատճառները շատ էին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել