Tert.am-ը գրում է.

Ուղղաթիռի կործանումը հիշեցում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջեֆ Ռատկեն՝ խոսելով ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի կործանման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին:

«Մենք կարծում ենք, որ դա բոլոր կողմերի համար հիշեցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտության մասին: Ես դրանից բացի այլ բան չունեմ ասելու»,- ասել է Ռատկեն:

Անդրադառնալով լրագրողի հնչեցրած այն հարցին, որ ԵԱՀԿ դիտորդները չեն կարողանում այցելել ուղղաթիռի կործանման վայր, նա ասել է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ կարող է ԵԱՀԿ-ի ներկայացուցչին մերժվել այդ վայրին մոտենալու հնարավորությունը և խորհուրդ է տվել դիմել ԵԱՀԿ-ին՝ այլ մանրամասների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել