Նոյեմբերի 20-ին լրանում է ՀՀ Ժողովրդական Արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան 2-րդ տարելիցը: Երբեմնի Մեծահամբավ Երգչուհին, ում փառքի սահմանները տարածվում էին նույնիսկ ԽՍՀՄ սահմաններից դուրս, ում արվեստով դաստիարակվել և դարձյալ շարունակվում են դաստիարակվել սերունդներ: Այլևս ժամանակի հրամայականն է վիրտուալից տեղափոխվել իրական կյանք: Ընդամենը 2 հիշատակի միջոցառում նման Փառահեղ երգչուհուն, կհամաձայնվեք այդքան էլ շատ չէ, ահավասիկ առաջինը իմ կազմակերպածը Երևանում, իսկ մյուսը՝ երգչուհու մտերիմներինը Միացյալ Նահանգներում: Եվ ուրեմն եկեք գոնե էնպես անենք, որ մեր սիրելի երգչուհու մոտ ծաղիկները միշտ թարմ լինեն, իսկ նրա բարի աչքերն էլ մեզ միշտ ժպտան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել