Քիչ առաջ հայկական լրատվական կայքերից մեկում կարդում էի ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի «հայտնագործություններն»  այն մասին, թե իբր Անդրեյ Կասպրչիկը եղել է խոցված ՄԻ24 ուղղաթիռի ընկնելու վայրում և այնտեղից հաստատ դուրս է բերել զոհված օդաչուների մարմինները: Մեկ այլ տեղում Ջաֆարովը նշում է, որ մոտ օրերս հայերը պատրաստվում են նոր սարդանք իրականացնել Ադրբեջանի դեմ և այդ իսկ պատճառով ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է կազմ ու պատրաստ լինի:

Դատելով այս  «հանճարի»  «հանճարեղ»  հայտարարությունները` բոլորի համար պարզ է դառնում այն փաստը, որ Ադրբեջանն այնքան խորն է թաղվել ստի ու կեղծիքի մեջ, որ անգամ ռազմական փորձագետն է խճճվում սեփական իշխանությունների ստի սարդոստայնի մեջ:

Եվ ահա՛, այս նորմալ կյանքի հանդեպ չափից դուրս ապակողմնորոշված պետությունը, փորձում է իրեն դրսևորել որպես տարածաշրջանային և համաշխարհային առաջատար պետություններից մեկը:

Ադրբեջանը վերջնականպես պետք է հասկանա և ընդունի Հայաստանի հետ իր իսկ կողմից առաջ քաշված  «մրցավազքում»  իր պարտված լինելը և զենքերը վայր դնի:

Մի պետություն, որտեղ խաբված են նույնիսկ ռազմական գործի հետ առնչություն ունեցող անձինք, այդ պետությունը երբեք չի կարողանա իր տեղը գտնել համաշխարհային մակարդակի վրա և երբեք չի կարող լինել լիարժեք պետություն:

Գևորգ Գարդմանցի Գյուլումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել