Ե՞րբ է ԱԽ նիստ գումարվելու, եթե ոչ հիմա, ախր մարտի դաշտում երեք զինվոր ենք թողել՝ արդեն յոթ օր... Կողքից ասում են՝ կան թեմաներ, որ չպետք է քննարկենք... Քանի հարցը լուծում չի ստացել, խոսելու են և ԻՐԱՎՈՒՆՔ ունեն... Ու որքան երկարեց, բոլորի համար պարզ է դառնալու, որ հարցով զբաղվողները կոմպիտենտ չեն, ու նրանցից ազատվելու ժամանակն է: 
Հ.Գ. Քաղաքական ուժ չեմ հիշում, որ հայտարարած չլինի, որ պատերազմի դեպքում կանգնելու են պետականության կողքին: Պատերազմը զինվորով են անում, և նրանցից երեքին արժանի մատուցելու խնդիր կա: Ինչու՞ այս հարցը քաղաքական օրակարգ չի բերվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել