Tert.am-ը գրում է.

Մյունխենի ոստիկանությունը բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի, ում մահվան մասին նրա դուստրը ոչ մի տեղեկություն չի հայտնել 5 տարի շարունակ, գրում է gazeta.ru-ն՝ The Local-ին հղումով։

Դստեր խոսքով՝ նրա մայրը մահացել է 2009-ին՝ 83 տարեկանում։ Այդ ամբողջ ընթացքում կնոջ մարմինը գտնվել է տանը։

Տան հետ կապված կասկածներ են ի հայտ եկել, երբ հարևանները նկատել են, որ երկար ժամանակ է՝ կնոջից ոչ մի տեղեկություն չկա, և նրան չեն տեսել։

Նրա հետ կապվելու մի քանի անհաջող փորձից հետո նրանք հայտնել են շենքի ղեկավարությանը, որն էլ ոստիկանություն է կանչել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել