Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենը շատ քիչ ուշադրություն էր դարձնում իր արտաքինին: Նա Կոպենհագենի փողոցներում մշտապես զբոսնում էր՝ հին գլխարկ դրած և հնամաշ անձրևանոց հագած:

Մի անգամ փողոցում նրան կանգնեցրեց մի պճնամոլ և հարցրեց.
_ Ասացե’ք, Ձեր գլխի վրայի այդ խղճուկ բանը կոչվում է գլխա՞րկ:
Դրան հետևեց անհապաղ պատասխանը.
_ Իսկ Ձեր մոդայիկ գլխարկի տակի այդ խղճուկ բանը կոչվում է գլու՞խ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել