Կենտրոն և Նորք –Մարաշ Համայնքների  Ընդհանուր Իրավասության Դատարան             Հայցվոր` ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարի

Պատասխանող`ՀՀ Ֆինանսների նախարար   Վաչե Գաբրիելյան, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան                                            Հայցադիմում

Հայտնում եմ` 2011 թ. մարտի 3-ին Հանրապետության Հրապարակից  ոստիկանության կողմից բերման եմ ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ենթարկվել եմ վարչական ձերբակալման և  իմ նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ: 2011թ. ապրիլին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարանին` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իբր իմ կողմից իրավախախտում  կատարելու համար: Ավելի քան 15 ամիս տևած դատական  գործընթացի ավարտին` ոստիկանությունը դիմում է ներկայացրել վարչական դատարան և հրաժարվել իր  հայցից: Իսկ վարչական դատարանը 21 հուլիս 2012թ. կայացրել է վճիռ իմ նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին: Ոստիկանության գործողությունների  և ներկայացված անհիմն մեղադրանքի պատճառով 2011թ. մարտի 3-ից մինչև 2012թ. հուլիսի 21-ը ես իմ անմեղությունը ապացուցելու համար հատկացրել եմ  մեծ էներգիա  և ժամանակ, ուստի և դիմում եմ դատարանին և պահանջում` որպես նյութական վնասի հատուցում ՀՀ  ոստիկանությունից իմ օգտին բռնագանձել 850.000 դրամ: 

Դիմող`Վարդգես Լ. Գասպարի

18.09.2012 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել