Էն, որ նշանվում եք ու ֆեյսի էջը կցում իրար, սարքում եք միատ, ասենք՝ Մարտիրոս Նունուֆար Բոստանջյաններ: Դրա իմաստը ո՞րն ա: Մարդու թյուրիմացության մեջ կգցեք:
Ծանոթ մեկին խոսքի մեջ չաթով քֆուրոտ բան եմ գրե, գրել է apeee qfur mi gri, կսեմ ինչի՞, չեղնի՞ հավատացյալ ես դառե՞, կարող ա խմելն էլ ես թարգե՞: Բա թե՝ che ed inch kap uni? Ասում եմ բա ինչ ես ղզիկցե, ոնց որ առաջի անգամ եմ մոտդ քրֆում, կամ հեչ չես լսե: Կսե չէ, prost@ Nunufarn ela es sayt mtnum, erkusinsa.
Արա այ ձեր տունը չբլի, եթե նշանվե ու տեղաշորերդ միացրել եք իրար, չի նշանակում որ sayterd էլ բդի միացնեք: Էդ տրամաբանությամբ որ շարժվենք, մի աթոռի վրա բդի նստիք ու մի ամանից, մի գդալով ճաշ ուտեք, մե կուպալնիկովմ էրտաք ծով, երկուսով հղիանաք ու ծննդաբերեք, խոր ծերության էլ մե պռոտեզովմ երկուսով յոլա էրտաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել