Ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքները Հայաստանի դեմ ևս մեկ անգամ ապացուցում են նրանց անհեռատես և չկայացած ազգ լինելու մասին:
Շատ լավ գիտակցելով, որ իր խառնածին ու չափից դուրս անմարտունակ բանակը ոչինչ չի կարող անել աշխարհի ուժեղագույն բանակներից մեկի՝ Հայկական ԶՈՒ ի դեմ՝ 20 տարի անընդմեջ ադրբեջանական Գերագույն հրամանատարները խոսում են Հայաստանին կործանիչ հարված հասցնելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին, բայց ի հեճուկս այդ հայտարարությունների՝ գիշերային անհաջող, ավազակաբարո հարձակումներից ու անհամար դիակներ ձեռք բերելուց բացի ոչինչ անել չեն կարողանում: Այսինքն՝ 20 տարի շարունակ Ադրբեջանի կառավարությունը խոսել է ուղղակի խոսելու և սեփական ժողովրդին խաբելու համար:
Սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիոն խայտառակ հարձակումները վերը նշվածի վառ ապացույցն էին:
Անտեսելով այն ճնշող փաստը, որ ադրբեջանական գերսպառազինված, հատուկ ջոկատայիններից կազմված վաշտն անկարող է Հայկական 7 հոգուց կազմված 18-ից 20 տարեկան պատանիների խմբի դեմ՝ Ադրբեջանը որոշեց դիմել իր համար ճակատագրական քայլի՝ խոցել Հայկական զինուժին պատկանող, ուսումնական զորավարժություններ կատարող, անզեն, ռազմական գործողություններ կատարելու ոչ մի նկրտում չունեցող ուղղաթիռը և իրեն դնել մահացու վտանգի տակ:
Ադրբեջանի համար հիմա իր մշտական զբաղմունքից՝ հոխորտալուց բացի, շատ կարևոր է զերծ մնալ նորանոր սադրանքներից, սպասվող պատժի չափը մեղմելու համար:
Հայկական Զինուժն, անկասկած, կհարվածի Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող կետերից մեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել