1. «Ambulance Drone». օդային շտապօգնություն

Ambulance Drone - беспилотный летательный аппарат для скорой медицинской помощи

«Ambulance Drone»-ը հեղափոխական նորամուծություն էր խոշոր քաղաքների շտապ բժշկական օգնության ասպարեզում։ Այս տեխնոլոգիան՝ մշակված Հոլանդիայի Դելֆտ քաղաքի տեխնիկական ինստիտուտում, թույլ է տալիս բժիշկներին իրենց աշխատանքային պարտականությունների կատարման համար օգտագործել անօդաչու օդանավեր

Ambulance Drone - беспилотный летательный аппарат для скорой медицинской помощи

«Ambulance Drone». շտապ բժշկական օգնության համար նախատեսված անօդաչու օդանավ

«Ambulance Drone»- անօդաչու օդանավ է, որը կարող է մի քանի անգամ ավելի արագ հասնել հիվանդ մարդուն, քան շտապօգնության մեքենան։ Այս բազմակոպտերը հագեցած է տեսախցիկով, դինամիկներով և մի քանի բժշկական սարքավորումներով։ Յուրաքանչյուր այսպիսի սարքավորմամբ աշխատում է շտապօգնության մի բժիշկ, ով հեռակա ռեժիմով կարող է առաջին ախտորոշումը տալ և հուշել հիվանդի շրջապատի մարդկանց, թե ինչպես նրանք պետք է վարվեն հիվանդի հետ, մինչև կժամանի ավանդական շտապօգնությունը։    
Ambulance Drone - беспилотный летательный аппарат для скорой медицинской помощи

«Ambulance Drone»-ը հագեցած է դեֆիբրիլյատորով։ Էկրանի մյուս կողմում գտնվող բժիշկը պատմում է մարդկանց, թե ինչպես է պետք օգտվել այս գործիքից՝ սրտի կանգով մարդու սրտխփոցը վերականգնելու համար։ Միայն Եվրամիությունում մեկ տարում սրտի նոպաներից մահանում են մի քանի տասնյակ հազար մարդիկ՝ ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն չստանալու պատճառով։ «Ambulance Drone»-ը մի քանի անգամով կարող է նվազեցնել այս թիվը։

Այս անօդաչու օդանավի ստեղծողները հույս ունեն, որ շուտով դրանով հագեցած կլինեն Եվրամիության երկրների հիվանդանոցների մեծ մասը։ Մեկ օդանավը կարող է գործել 12 քառակուսի կիլոմետր տարածության վրա։ Այս բժշկական օդանավը 15.000 եվրո արժե։

2. Արհեստական արյուն

Искусственная кровь от ученых из Эдинбургского университета
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արտադրել արհեստական սիրտ, երիկամներ, վերջույթներ մարդկանց ու կենդանիների համար։ Սակայն մինչ այժմ բժիշկներն արհեստական արյուն արտադրելու հնարավորություն չեն ունեցել։ Այդ իսկ պատճառով հարկ էր լինում կենդանի դոնորներից արյուն վերցնել։ Բարեբախտաբար, գիտությունը տեղում չի դոփում։ Այս տարվա ամռանը Էդինբուրգի համալսարանի գիտնականները ներկայացրին մի նյութ, որն իրենք անվանում են «արհեստական արյուն»։  

Искусственная кровь от ученых из Эдинбургского университета
Գիտնականները պնդում են, որ այս սուբստանցիան օժտված է իսկական արյան ֆիզիկական ու ֆիզիոլոգիական բոլոր հատկություններով։ Այն կարող է թթվածին պարունակել, հյուսվածքները «զինել» սնուցիչ նյութերով, կանոնակարգել մարդկային մարմնի ջերմաստիճանը, հորմոնների շնորհիվ միացնել տարբեր օրգաններ ու համակարգեր, ինչպես նաև ապահովել ջրի և էլեկտրալուծույթների հավասարակշռությունը, իմունիտետի կայուն աշխատանքը և օրգանիզմի այլ կարևոր գործառույթները։   

Արհեստական արյունը կարող է պատվաստվել ցանկացած արյան խմբի պատկանող մարդուն։ Ներկայումս մեկ չափաբաժին արհեստական արյան ինքնարժեքը կազմում է 145 եվրո, սակայն արդյունաբերական արտադրության դեպքում այս գինը կարող է նվազագույնը կրկնակի իջնել։ Արհեստական արյան օգատգործումը թույլ կտա խուսափել իսկական արյան պակասորդի հետ կապված խնդիրներից։ Անշուշտ, պետք է հաշվի առնել, որ իսկական արյունն արհեստականից ավելի մատչելի է, սակայն որոշ դեպքերում մարդիկ գնի հետևից չեն էլ ընկնում և պատրաստ են խոշոր գումար ծախսել համապատասխան արյուն գտնելու համար։

3. Բժշկական մարիխուանա և դրա վաճառքի ավտոմատ

Autospense – автомат для продажи медицинской марихуаны
Աշխարհի որոշ երկրներում, այդ թվում՝ Ֆինլանդիայում ու ԱՄՆ-ի առանձին նահանգներում, մարիխունայի վաճառքը բժշկական նպատակների համար օրինական է։ Բժիշկներն այն կարծիքին են հանգել, որ կաննաբիոնիդները կարող են ոչ միայն վնասակար, այլև օգտակար լինել մի շարք հիվանդությունների, օրինակ՝ քաղցկեղի և թափառող սկլերոզի բուժման գործընթացում։

Autospense – автомат для продажи медицинской марихуаны

Այս երկրների բժիշկներն սկսեցին մարիխուանա դուրս գրել հիվանդների համար։ Այն հնարավոր դարձավ գնել ոչ միայն թմրավաճառներից, այլև հատուկ խանութներից, անշուշտ միայն բժշկից ստացած դեղատոմսի առկայության դեպքում։ Այս փոփոխությունը բարձրացրեց բուժհաստատությունների կոռուպցիոն ռիսկերը, և որոշ մարդիկ էլ սկսեցին դեղատոմսերի հետ կապված խարդավանքների դիմել մարիխուանա ձեռք բերելու համար։ Այնուամենայնիվ, մարիխուանայի վաճառքի օրինական խանութների բացումից հետո մարիխուանայի փողոցային գործարքների մակարդակը մի քանի անգամ նվազեց։ Ամերիկայում կիրառության մեջ դրվեցին մարիխունայի վաճառքի ավտոմատ սարքեր։ Այս սարքերից օգտվելու համար ևս հարկավոր է նախ ստանալ բժշկի դեղատոմսը։
Autospense – автомат для продажи медицинской марихуаны
Բուժհաստատություններում պացիենտներին տրամադրվում է հատուկ կոդ՝ նախատեսված բժշկական մարիխուանայի մեկ կամ մի քանի գնման համար։ Այդ կոդը պետք է հավաքել «Autospense» կոչվող ավտոմատ սարքի ստեղնաշարին գնման ընթացքում։ Այնպես որ պատահական մարդը մարիխուանա չի կարող գնել այս ավտոմատներից։ Ավտոմատ սարքը հագեցած է անհրաժեշտ անվտանգության համակարգով։ Եթե այն կոտրելու փորձ կատարվի, ազդանշանային համակարգն անմիջապես կաշխատի, ու հաշված վայրկյանների ընթացքում ոստիկանները կժամանեն դեպքի վայր։   

4. Արտաթորանքի փոխպատվաստում


Միչիգանի համալսարանի գիտնականները մշակել են մի մեթոդ, որով կարողանում են փոխպատվաստել արտաթորանքը։ Գիտենք, գիտենք՝ Ձեր գլխում հարցերի անվերջ տարափ է. «Ինչի՞ համար է անհրաժեշտ արտաթորանքի փոխպատվաստումը», «ո՞ր նորմալ մարդը կթողնի իր օրգանիզմ ուրիշի արտաթորանքը փոխպատվաստվի», «գժվե՞լ եք, ինչ է»... Փորձենք հերթով պատասխանել հարցերի այս անվերջ շարանին։

Clostridium difficile - опасная бактерия в прямой кишке человека

Բազմաթիվ աղեստամոքսային հիվանդությունների առաջացման պատճառը «Clostridium difficile» տեսակի բակտերիաներն են։ Դրանք հայտնվում են աղիքում՝ հակաբիոտիկներով բուժվող երկարատև հիվանդությունների ֆոնին։ «Clostridium difficile» դեմ պայքարի բոլոր ավանդական միջոցները չէ, որ արդյունավետ են։ Միչիգանի համալսարանի դասախոսներն առաջարկում են բակտերիայի դեմ պայքարի նպատակով առողջ մարդու աղեստամոքսային ուղուց վերցված արտաթորանքը մտցնել «Clostridium difficile»-ի հետ կապված աղեստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց ուղիղ աղիք։ Հետազոտությունները ցույց են տվել, որ առողջ միկրոֆլորան նպաստում է այս վտանգավոր բակտերիայի վերացմանը ու վերականգնում միկրոօրգանիզմների հավասարակշռությունը հիվանդ մարդու աղիքներում։ Այսպիսի բուժման արդյունավետությունը 90 տոկոս է կազմում։    

Клизма

Ներկայումս Միչիգանի համալսարանի գիտնականները պլանավորում են թողարկել այնպիսի դեղամիջոցներ, որոնց բուժական ազդեցությունը հիմնված կլինի իրենց հայտնագործության վրա։ Փաստորեն, հոգնան հավանաբար շուտով նորից «նորաձև» կլինի։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել