Քրիստոսն ինքը տեսանելի պատկերն է աներևույթ Աստծու, Հոր Որդին՝ ծնված բոլոր արարածներից առաջ. որովհետև Աստված նրանով ստեղծեց ամեն բան երկնքում թե երկրի վրա, երևելի թե աներևույթ... 
Նրա ձեռքով և նրա համար ստեղծվեց ամեն ինչ:
Նրա գոյությունն ամեն բանից առաջ է, և ամեն բան նրանով է գոյացել: 
Նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է: 
Նա է սկիզբը, որ անդրանիկ ծնունդը եղավ մեռելներից, որպեսզի ինքն առաջնություն ունենա ամե՛ն բանի մեջ.
քանզի Հայրն ուզեց, որ Քրիստոսն իր մեջ ունենա լիությունն աստվածային բնության:
Նրա ձեռքով ուզեց իր հետ հաշտեցնել ամեն բան երկնքում թե երկրի վրա՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա մահվամբ:
Դուք էլ մի ժամանակ օտարացել էիք Աստծուց և թշնամացել նրան՝ ձեր մտածելակերպով ու չար գործերով: Բայց այժմ Քրիստոսն իր մարդեղությամբ և մահվամբ ձեզ հաշտեցրեց Աստծու հետ, որպեսզի դուք նրան ներկայանաք մաքուր, անբիծ և անարատ: 
Ուստի հարատևեցե՛ք ձեր հավատի մեջ՝ այն հաստատելով ամուր հիմքերի վրա, անխախտ պահելով այն հույսը, որ ունեցաք Ավետարանի քարոզչությունը լսելով:
(Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 1:15-23)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել