Հարցեր ուղղված ՊՆ-ին, որին պատասխաններ ակնկալում են բոլորը:
1. Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր իսկ խոսքերով՝ ուղղաթիռը հայտնվել է այնպիսի դժվար իրավիճակում, որի արդյունքում խփվել է:
2. Ինչու՞ ուղղաթիռների վրա չկային պաշտպանական միջոցներ, եթե խոսքը սահմանի վրա իրականացվող զորավարժության մասին է: 
3. Արդյո՞ք խփված հայկական ուղղաթիռը գտնվում էր հայկական տարածքում, թե՞ «միամիտ» հայտնվել էր չեզոք գոտում:
4. Ինչու՞ արդեն 6 օր է՝ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում խփված ուղղաթիռին մոտենալու` օդաչուների ճակատագրի հստակեցման համար:
5. Ինչու՞ են ՀՀ զինված ուժերը լռում և լուրջ հակահարվածներ չեն հասցնում թշնամուն: Այսպես շարունակելով` հեղինակազրկում եք Հայոց Ազգային Բանակին:
6. Ի՞նչ եք ընկել Կարմիր խաչի հետևից, լրիվ ե՞ք ցնդել:
7. Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել