Կառավարության արտահերթ նիստով հավանության արժանացած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծով պետությունը մի շարք պարտավորություններ է ստանձնում մարտական գործողությունների հետևանքով բնակիչների կրած վնասների առնությամբ: Մասնավորապես, սահմանամերձ համայնքների՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:

Ականի պայթյունից և ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, իսկ զոհված քաղաքացիների ընտանիքներին պետբյուջեից տրվում է միանվագ օգնություն կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել