Ամերիկայի հայտմագործման մասին Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի արված հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան համաշխարհային մակարդակով խայտառակություն:
Մուսուլման ժողովուրդներով այդքան շատ հպարտացող Էրդողանը տարածաշրջանում այնքան է կատարելագործվել ստի ու կեղծիքի մեջ, որ հիմա որոշել է իր «ուժերը» փորձել համաշխարհային մակարդակի վրա և ֆանտաստիկ հեղաշրջում կատարել պատմության մեջ:
Բայց Էրդողանը չարաչար սխալվել է իր հաշիվների մեջ, նա գործ ունի ոչ թե միամիտ ու դյուրահավատ Հայերի, այլ իսպանացիների հետ:
Ի տարբերություն մեզ՝ հայերիս, իսպանացիներն ավելի համախմբված կպայքարեն պատմական կեղծիքի դեմ:
Էրդողանի «մուսուլմաններ»-ի տակ, իհարկե, թաքնված են թուրքերը, բայց նա շուտով ստիպված կլինի հրաժարվել իր հայտարարությունից և հասկանալ, որ այդ ժամանակ պնակալեզ մուսուլմանները հեռավոր Ալթայում քոչվորությամբ էին զբաղվում և չէին կարող այնքան խելացի լինել՝ գոնե որևէ գյուղ հայտնագործելու համար: Իսկ եթե այդ ժամանակ որևէ մուսուլման ձկնորսության հետ առնչություն է ունեցել, ապա միայն որպես ձկնորսի շալակատար, իսկ շալակատարներն այնքան զբաղված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել