Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծու պարգևն է. ով սիրում է, նա ծնված է Աստծուց և ճանաչում է Աստծուն: Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է: Աստծու սերն այս ձևով է հայտնվել մեզ. Աստված իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի կյանք ունենանք նրանով: Ճշմարիտ սերն այս է ահա. ոչ թե մե՛նք սիրեցինք Աստծուն, այլ Աստված ի՛նքը սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն՝ իբրև մեր մեղքերը քավող զոհի: 
Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա ուրեմն մենք ևս պետք է սիրենք միմյանց...
Այն մարդը, որ ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում: Մինչդեռ Քրիստոսի՝ մեզ տված պատվերն այս է. ով սիրում է Աստծուն, նա պետք է իր եղբորն էլ սիրի:
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 4:7-11, 20-21)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել