1989 թ.-ին Nike-ը Քենիայի սամբուրու ցեղախմբի անդամների հետ մարզակոշիկի գովազդ նկարեց։ Գովազդում պատկերված էր ցեղի ավանդական պարը` մարզակոշիկներով և վառ հագուստով։ Գովազդի վերջում ցեղի անդամներից մեկը իրենց լեզվով ինչ-որ նախադասություն է ասում, ինչից հետո էկրանին հայտնվում է «Just Do It» կարգախոսը։ Երբ մի ամերիկացի մարդաբան նայեց գովազդը, անմիջապես հայտնեց ԶԼՄ–ներին, որ աֆրիկացին իրականում ասում է. «Ես չեմ ուզում սրանք։ Ինձ մեծ կոշիկներ տվեք»։ Միայն սրանից հետո Nike–ը խոստովանեց, որ նկարահանող խումբը չի կարողացել հստակ թարգմանել արտահայտությունը և իմպրովիզ է արել՝ մտածելով, որ այդ խոսքերը, միևնույնն է, ոչ ոք չի հասկանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել