Tert.am-ը գրում է․

Անկախ նրանից, թե հայկական ուղղաթիռը մոտ է թռչել Ադրբեջանական սահմանին, թե` ոչ, Ադրբեջանը իրավունք չուներ խոցել այն, քանի որ փաստ է, որ ուղղաթիռը սահման չի խախտել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և ընդգծեց, որ սա այն դեպքն է, երբ հրապարակվել է տեսանյութ, որը փաստում է, որ հայկական կողմը մտադրություն չի ունեցել հարձակվելու և ակնհայտ է, որ հենց Ադրբեջանական կողմն է զինադադարը խախտել:

«Տեսանյութում հստակ երևում է, որ ուղղաթիռը մարտական զենք չի կրում և իր սահմաններում է թռչում, նշանակում է իրենք իրավունք չունեին խոցել ուղղաթիռը: Այստեղ որևէ հիմնավորում չի կարող լինել իրենց կողմից: Նշեմ նաև, որ ավիացիան այնպիսի բան է, որ կարող է շեղվել իր ճանապարհից և եթե ուղղաթիռը չունի զենք, ապա չի կարելի խոցել: Ընդհանրապես ուղղաթիռ, օդանավ խփում են միայն այն դեպքում, երբ այն իրենից վտանգ է ներկայացնում, մեր ուղղաթիռը մեկ կիլոմետր հեռու է եղել իրենց սահմանից»,- ասաց նա:

Վաղարշակ Հարությունյանը նաև այն վստահությունը հայտնեց, որ վերջին իրադարձությունները հայկական կողմը պետք է օգտագործի իր դիվանագիտության մեջ և ցույց տա ամբողջ աշխարհին, որ հենց Ադրբեջանն է խախտում զինադադարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել