Tert.am-ը գրում է․

Независимая газета-ի հոդվածագիր Յուրի Ռոքսն անդրադարձել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից ղարաբաղյան օդուժին պատկանող Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպին և ներկայացրել է հայկական և ադրբեջանական կողմերի վարկածներն այդ առնչությամբ:

Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար:

«Հայկական կողմի վարկածը հաստատում է ցածրորակ տեսանյութը, որը հավանաբար արվել է հեռախոսով և տեղադրվել է սոցցանցերում: Եթե հենց դրանք են հիշատակված Մի-24-ի ողբերգական կործանման կադրերը, թվում է՝ իրոք այն արվել է հայկական դիրքերի ուղղությամբ թռչող ուղղաթիռի հետևից: Հետևաբար, մյուս վարկածը՝ ադրբեջանական դիրքերի վրա հարձակում իրականացնելու վերաբերյալ,  հասկանալի չէ»,- գրում է հոդվածագիրը:

Հայկական կողմին էլ, անշուշտ, հարցեր կան: Ինչո՞վ էր արդարացված ուղղաթիռի՝ ադրբեջանական դիրքերին այդքան մոտ լինելը: Հանձնարարվել էր թռչել չեզո՞ք գոտում, թե՞ անձնակազմն իրոք հայտնվել էր «ադրբեջանական երկնքում», թեկուզ առանց հետին մտքի, ինչը շատ հնարավոր է, քանի որ որոշ տեղերում հակառակորդներին մի քանի տասնյակ մետրեր են բաժանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել