1 Չափազանց շուտ ներկայանալը
Բոլորը գիտեն, որ հարցազրույցից ուշանալը ոչ մի դեպքում ընդունելի չէ։ Դա անհարգալից վերաբերմունք է հարցազրույցն անցկացնողի ժամանակի նկատմամբ։
Սակայն չափազանց շուտ ներկայանալը նույնպես լավ միտք չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ հինգ կամ տասը րոպեից շուտ ես ներկայանում հանդիպմանը, ուղղակի ճնշում ես գործադրոում հարցազրույց անցկացնողների վրա՝ թողնելու իրենց գործերն ու քեզ հետ գործ ունենալու։ Եվ/կամ սկսել քեզ հետ հարցազրույցը մեղքի զգացումով, որ ստիպված են եղել քեզ 20 րոպե սպասեցնել։
Երկրորդական խնդիրն այն է, որ դու կարծես ասես. «Բարև, ես իմ կյանքում ուրիշ ոչինչ չունեմ անելու, այնպես որ որոշեցի տեսնել՝ ինչ կա էստեղ»։ Եթե դու շուտ ես տեղ հասել, մի փոքր սպասիր մեքենայիդ մեջ կամ էլ մոտակա սրճարանում՝ մինչև ճիշտ ժամանակը։
2 Դու այնքան ես փորձել, որ ռոբոտի նման ես քեզ պահում
Կրկին՝ բոլորը գիտեն, որ հարցազրույցի անպատրաստ չի կարելի ներկայանալ։
Սակայն քչերն են գիտակցում, որ հնարավոր է չափից շատ պատրաստվելը։ Դու այն մարդկանցի՞ց ես, ով մտածում է բոլոր հնարավոր հարցերի մասին, գրի առնում պատասխաններն ու փորձում հայելու առաջ այնքան, մինչև հոգնի։ Դու կարող է մտածես, թե լավություն ես անում ինքդ քեզ, սակայն իրականում ռիսկի ես դիմում ռոբոտի տպավորություն թողնել կամ նույնիսկ ինչ-որ մեկի, ով այնքան էլ հետաքրքրված չէ աշխատանքով։
Երբ դու գերպատրաստված ես ու սպասում ես այն հարցերին, որոնց գերազանց կարող ես պատասխանել, քեզ համար դժվար կլինի իրական զրույցի բռնվել հարցազրույցը վարողի հետ։ Իսկ հարցազրուցավարներն աշխատանքի չեն ընդունի այնպիսի մարդու, ով ընդունակ չէ իրական ու անկեղծ զրույց վարել։ Իհարկե, պատրաստված ներկայացիր, սակայն երբեք անգիր մի արա կամ չափից ավելի մի պատրաստվիր հարցերին։
3 Չափից շատ ինֆորմացիայի սահմանը հատելը
Հագուստդ խանգարում է հարցազրույցին նստած ժամանա՞կ։ Ժամանակին հասնելու և չուշանալու համար քիչ էր մնում կարմիր լույսի տակո՞վ անցնեիր։ Կուտակված պարտքերի պատճառով խնդիրների մե՞ջ ես հայտնվել։ Շատ հետաքրքիր է, սակայն սրանք աշխատանքային հարցազրույցի ընթացքում քննարկվելու համար չափազաց անպատեհ թեմաներ են։
Անկախ նրանից, թե ինչ տեսակ կազմակերպությունում ես ներկայացել հարցազրույցին, երբեք մի քննարկիր այդպիսի առօրյա հարցերը աշխատանքային հարցազրույցին։
Իհարկե, ընկերական եղիր ու իրական զրույց ունեցիր անպես, որ հարցազրուցավարը հասկանա, որ դու թիմի հրաշալի անդամ կարող ես լինել, սակայն երբեք մի անցիր անպատեհ տեղեկատվության սահմանը։
4 «Ինձ համար ի՞նչ կա այստեղ» վերաբերմունքը
Գիտե՞ս ինչ են հարցազրուցավարներն ուզում առաջին հերթին իմանալ. ի՞նչ կարող ես անել ընկերության եկամուտներն ավելացնելու, աշխատանքային գործընթացը լավացնելու, կազմակերպության զարգացման մեջ ներդրում ունենալու և աշխատանքը հեշտացնելու համար։ Այլ կերպ ասած, երբ հայտնվում ես «ինձ համար ի՞նչ կա այստեղ» վերաբերմունքով, միանգամից վանում ես աշխատատուին։
Իհարկե, դու ցանկանում ես իմանալ քո շահը, արձակուրդերի մասին, արդյո՞ք աշխատանքային բջջային հեռախոս, մեքենա կամ առանձին աշխատասենյակ կունենաս, թե ոչ, սակայն հարցազրույցի առաջին փուլում միակ բանը, որ հետաքրքրում է հարցազրույցն անցկացնողներին այն է, թե ինչ կարող ես դու անել իրենց համար։ Նրանք բիզնես են համակարգում, ոչ թե ակումբ։ Քեզ բավարարելը նրանց համար կարևոր կլինի, սակայն այն դեպքում, եթե դու բավարարես նրանց կազմակերպությանը քո ներդրումով ու ստանաս պաշտոնը։
5 Դու չես ասում «շնորհակալություն»
Խոսքը միայն հարցազրույցից հետո շնորհակալական երկտողը չէ։ Իհարկե, շնորհակալական նամակ ուղարկելը լավ է, սակայն կարևոր է նաև հարցազրույցից հետո սենյակից դուրս գալիս անձամբ շնորհակալություն հայտնելը։ Այո, երբեմն դժվար է սթրեսային իրավիճակում հիշել և ուշադիր լինել այդ հարցում, սակայն եթե իսկապես ցանկանում ես աշխատանքը, պետք է կետրոնացած մնաս ու հզոր ավարտ տաս հարցազրույցին։ Հզոր ու անկեղծ. «Շնորհակալ եմ ինձ հետ հանդիպելու համար ժամանակ տրամադրելու համար, ուրախ էի հանդիպել Ձեզ հետ»-ը մեծ ազդեցություն կթողնի։
Աշխատանքային հարցազրույցն ամենասթրեսային բաներից մեկն է, հատկապես, երբ այդքան շատ ես ուզում ստանալ այդ աշխատանքը։ Սակայն սառը գլխով դատելը, պատրաստված ներկայանալն ու կազմակերպության մեջ քո ներդրումն ունենալու վրա կենտրոնանալը քեզ կարող է օգնել հաղթահարել դժվարությունը։ Մարդիկ աշխատանքի են ընդունում մարդկանց, ոչ թե ռոբոտների, շահամոլների կամ անհարգալից մարդկանց, ովքեր չեն գնահատում ժամանակը։