Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց.
-Ո՞վ է ցանկանում ստանալ այս 20 դոլարանոց թղթադրամը։
Շատ ձեռքեր բարձրացան… Ցանկացողները շատ էին…
-Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը, ես ինչ-որ բան կանեմ դրա հետ,-շարունակեց հոգեբանը:
Նա ճմրթեց թուղթն ու կրկին հարցրեց, թե ինչ-որ մեկը ցանկանում է վերցնել այն…
Կրկին բարձրացան ձեռքեր…
-Այդ դեպքում, -պատասխանեց նա, -ես կանեմ հետևյալը.
Նա թղթադրամը նետեց հատակին, ոտքով տրորեց, հետո բարձրացրեց ճմրթած ու կեղտոտված դրամն ու հարցրեց.
-Դե, և ձեզանից ու՞մ է հարկավոր այս կեղտոտ թղթադրամը։
Դարձյալ ցանկացան բոլորը…
-Սիրելի բարեկամներ, հենց նոր դուք ստացաք մի թանկարժեք դաս, -ասեց հոգեբանը, -չնայած այն ամենին, ինչ արեցի ես այս թղթադրամի հետ, դուք բոլորդ ցանկացաք ստանալ այն, քանի որ այն չի կորցրել արժեքը… Այն շարունակում է մնալ 20 դոլար արժողությամբ թղթադրամ…
Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում, երբ մենք հայտվում ենք «հատակին», տրորված, կեղտոտված… Նման իրավիճակում մենք մեզ զգում են անարժեք, անպետք… Կարևոր չէ, թե ինչ է պատահել քեզ հետ կամ կպատահի… Կեղտոտ, թե մաքուր՝ դու երբեք չես կորցնի քո արժեքը…Դու միշտ կլինես անգին` Աստծո և նրանց համար, ովքեր սիրում են քեզ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել