Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանն այսօր ընտրեց հանրությանը մոլորության մեջ դնելու ճանապարհը: Այսօր Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից այսօր կայացված այն որոշմանը, որով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

«ՍԴ-ն շրջանցեց վիճելի, որոշ առումով ակնհայտորեն Սահմանադրոթյանը հակասող դրույթները: Իրենց տված եզրկացույթունը ո´չ միայն պարզապես հերթական որոշում չէր, այլև՝ մեր իրավական պետության վրա խաչ դնելու գործողություն էր, որի հետևանքները լինելու են լուրջ, անձնական հետևանքներ են լինելու ՍԴ բոլոր անդամների համար»,-ասաց նա՝ հավելելով. «Մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց կատարած քայլերի համար: Բոլորը, ովքեր կանգնում են մեր հանրապեության դեմ, պատասխանատու են հանրության յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ, բնականաբար՝ յուրաքանչյուրը կարող է այդ հատուցումը պահանջողը լինել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել