Իշխանություններ՝ այսուհետ բացասական, նվիրյալներ՝ այսուհետ դրական։
Ինչու՞ այսքան ժամանակ դրականը բացասականի հանդեպ առավելության չի հասնում, ինչու՞ անընդհատ մտնելով պայքարի մեջ՝ դրականը պարտված և ջլատված է դուրս գալիս այդտեղից։ Կարծում եմ՝ պարզ է, որ բացասականը թվով շատ է և ակտիվ, իսկ իր պարտությունը ոչ թե իր ձևափոխմանն է հանգեցնելու, այլ իր վախճանին, հետևաբար նա իր ողջ ուժով պայքարում է հաղթելու համար։ Իսկ ինչու՞ է դրականը պարտվում։ Դրականի պարտության պատճառը թվով քիչ լինելու և դեռևս աղճատված լինելու մեջ է։ Ի՞նչ անել, որ դրականն առավելության հասնի։ Դրա համար պետք է թվաքանակն ավելացնի, իր մեջ էներգիան ակտիվացնի և դեռևս թույլ լինելով՝ չպայքարի բացասականի դեմ։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ դրականը առժամանակ մոռանա բացասականին, լիցքավորվի, ինքնակազմակերպմամբ հզորանա, քանակապես և որակապես ունակ կլինի պայքարի և նոր միայն հնարավորություն կունենա հաղթել բացասականին։ Մինչ այդ պետք է բացասականի դեմ անհարկի ուժերը չկենտրոնացնի, դրանով իրեն հզորացնում է և լիցքավորում, երբ մոռանա բացասականին, բացասականը կսկսի ինքն իր էներգիան ծախսել և թուլանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել