Խոցված ուղղաթիռի միջադեպը Հայկական բանակն անպատիժ չի թողնի. քաղաքագետներArmnewsTV․am-ը գրում է․

Ուղղաթիռի խոցումը Արցախի պատերազմի մասնակից Վարդան Դեւրիկյանը համարում է հուլիս-օգոստոս ամիսներին ցամաքում պարտվելու հետեւանք: Ադրբեջանական բանակը տանուլ տալով ցամաքային պատերազմում` որոշեց այն տեղափոխել օդային տարածք: Վարդան Դեւրիկյանը հորդորում է պատասխանի հարցում վստահել բանակին ու սպասել հուժկու պատասխանի: Պատասխանի հնարավոր տարբերակ է համարում որպես սադրանքի պատասխան նոր դիրքեր վերցնելը: ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն Ադրբեջանի ղեկավարության ու Զինված ուժերի գործողությունները համարեց ահաբեկչություն: Նա վստահ է, որ այդ գործելաոճը Ադրբեջանը կշարունակի:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշում է, որ անգրագիտություն է ԼՂՀ տարածքը Ադրբեջանինը համարելը: Ըստ նրա` այս միջադեպը ցույց տվեց, որ Ադրբեջանցիները արհամարհում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած բոլոր ջանքերը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում:

Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը միջազգային կառույցների արձագանքը դեպքի վերաբերյալ համարում է համաչափ եւ պնդում, որ եթե կողմնակալ հայտարարություններ անեն, կսկսվի պատերազմ: Բանախոսները միակարծիք են` միջադեպը չպետք է անպատասխան մնա, որովհետեւ Ադրբեջանը դրանից կարող է օգտվել, մյուս կողմից հասկանալի են միջազգային հանրության հավասարակշռված հայտարարությունները, որովհետեւ հակառակ դեպքում իրավիճակն ավելի կսրվի: Բացի այդ բոլոր բանախոսները հորդորում են պատժիչ գործողությունների հարցում վստահել հայկական բանակին` բանակը պրոֆեսիոնալ է եւ գիտի ինչ է անում:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել