Գրառմանս կսազեր նաև<<Օդնոկլասսնիկյան մտորումներ>> կամ <<Հայերի տարանջատումը խմբերի` չափանիշ ընդունելով օդնոկլասսնիկը>> վերնագրերը:
Պատկերացնում եմ, թե որքան հետաքրքրասերներ ինչ-որ նորության ակնկալիքով կբացեն գրառումը, մի մասի աչքերը կփայլատակեն` մտածելով, որ հիմա նորից odno-ին կարգին "տեղը կդնեն", իսկ երրորդ մասը (այդ մասին պատկանող մարդիկ են իմ ընկերներն ու մտերիմները, ինձ ճանաչող մարդիկ) չի սխալվի` այստեղ սպասելով գտնել միայն ռեալ ու անշահախնդիր վերլուծություն օդնոկլասսնիկիի մասին: Կավելացնեմ միայն, որ Ձեր առջև բացված է պարզ ու թեթև, ժողովրդական լեզվով, բայց ՀԱՅԵՐԵՆ գրառում` թեթևակի համեմված լուրջ կատակով...
Նախ ասեմ` Հայաստանում մեծամասամբ ընդունված կարծիք է դարձել, որհամադասարանցիներ (Одноклассники-ն հայերեն տարբերակով) սոցիալական ցանցը հատուկ ծանոթությունների համար նախատեսված սայթ է, որտեղ տղաները մտնում են "աղջիկ կպցնելու", աղջիկները` "կպչելու" :D. այս ու նմանատիպ ինչ պիտակներ ասես որ չեն կպցնում "խեղճ" օդնոյի ճակատին, ինչ ասեկոսեներ ասես, որ չեն պտտվում, ինչ պատմություններ ասես, որ չեն պատմվում "օդնոյի ներքին կյանքի" մասին... պարզ է, որ օդից չեն վերցրել այս ամենը, ու հենց այնպես չի օդնոն նման համբավ վայելում, սակայն ես այսօրվա գրառումս ոչ միայն մարդկանց տարանջատմանը, այլ նաև այն հարցի պարզաբանմանն եմ նվիրում, որ չի կարելի ու ՍԽԱԼ է բոլոր օդնոկլասսնիկցիներին նայել նույն աչքով (էլ չեմ խոսում այն "խելոքների" մասին, որոնք օդնոն տեղի-անտեղի վիրավորողների ցուցակի հիմնական մասսան են, սակայն եղել են, կան նույն այդ "վատ համբավով" սայթում, շարունակում են իրենց "յուրօրինակ գործունեությունն" այնտեղ` շարունակելով պախարակել այն տարածքը, որտեղ "բնակվում են" ՀԵՆՑ իրենք!!!)
Այսպես, թույլ տվեք տարանջատել հայ մարդկանց խմբերի` ըստ odnoklassniki.ru- մասին նրանց ունեցած կարծիքի ու մտածելակերպի. (իսկ odnoklassniki-ի ստեղծման նպատակի ու պատմության մասին կարող եք կարդալ http://myway.am/-ի Օդնոկլասնիկի. Մի start-up-ի պատմություն հոդվածում)
1. Առաջին խումբ. այս խմբի մեջ մտնող մարդիկ բնիկ օդնոկլասսնիկցիներ են, որոնց կյանքի գլխավոր իմաստը, խոսակցությունների հիմնական թեման, հաճոյախոսությունների, սրամտությունների, ինքնարտահայտման միակ ու անկրկնելի տարբերակը http://www.odnoklassniki.ru/-ն է, նրանց գլխավոր խնդիրներն են` հեռախոսում փող լինի կամ համակարգիչը սարքին, ինտերնետի կապն էլ իր տեղում, իսկ մնացած ամեն ինչ` թեկուզ գրողի ծոցը(((...):
Առաջին խմբին պատկանողները կարող են շատ լավը լինել` ըստ մարդկային իրենց որակների, նրանք գուցե կարողանային գտնել ավելի օգտակար ու արժեքավոր հետաքրքրություն, սակայն այս պահին իրենց ցերեկներն ու գիշերներն իմաստավորում են այս աշխարհում իրենց համար միակը հանդիսացող օդնոկլասսնիկիով: 
2. Երկրորդ խմբին պատկանող մարդիկ նույնպես բնիկներից են կամ գրեթե բնիկ :) Նրանք կամ "մեծ դժվարությունների" գնով կամ "տուն է, թող լինի" կարգախոսով, համառորեն կամ անտարբերությամբ, հենց այնպես "պահում են" իրենց սայթերը, պահպանում նրանց գոյությունը օդնոկլասսնիկյան "գազարագույն ու ջերմ արևի տակ" ))): 
Շարունակությունն` այստեղ


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել