Մինսկի խմբի անդամների հայտարարությունն ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացման կապակցությամբ ուղղակի խայտառակություն է: Նրանք մեր զոհերին և ադրբեջանցի մարդասպաններին հորդորում են «հարգել զինադադարը...» և նման բաներ: Սա ագրեսորների համար ակնհայտորեն ոգևորիչ հայտարարություն է և նրանց կմղի նորանոր «հերոսությունների»: Հայ զոհված օդաչուների նկատմամբ Մինսկի խմբի անդամների այս ցինիկ պահվածքը Հայաստանին հուշում է, թե ինչպես պետք է վարվել նրանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել