Էնդրյու և Գաբրիելլա Մորիսոնները, տարիներ շարունակ վճարելով իրենց բնակարանի վարձն ու ստիպված լինելով հոգալ վարկերը, որոշեցին վերջապես իրենց սեփական փոքրիկ տունն ունենալ ու այն կառուցեցին իրենց սեփական ձեռքերով։

Իրենց երազանքների տունը կառուցելու համար նրանցից ընդամենը 22,000 դոլար պահանջվեց։


Այժմ նրանք ստիպված չեն վարկ վճարել։ Նրանց ֆինանսական ծախսերը կրճատվել են, ու նրանք երջանիկ են զգում իրենց փոքրիկ անկյունում։


Հրաշալի դիզայնով այս 20 քառակուսի մետր տարածք զբաղեցնող տունը ներսից ավելի մեծ է թվում։ Մորիսոններն ունեն այն ամենն, ինչ անհրաժեշտ է նրանց։


Այստեղ ընդարձակ խոհանոց կա՝ ջեռոցով, սառնարանով ու լվացարանով։


Խոհանոցային հարմարավետ կահույքի համար տեղի պակաս չկա։


Նրանք նաև տարածք են առանձնացրել ընթերցանության համար, ինչպես նաև գրասեղան տեղադրել, որը նաև կարելի է օգտագործել՝ որպես ընթրիքի սեղան։


Ձեղնահարկի սանդուղքների տակ ընդարձակ պահարան կա։ Տարածքի ոչ մի սանտիմետր իզուր չի ծախսվել։


Ննջարանում ընդարձակ մահճակալ ու հագուստի հարմարավետ պահարան է տեղադրված։


Ձեղնահարկի մյուս կողմում փոքրիկ սենյակ է, որտեղ Էնդրյուն սիրում է կիթառ նվագել։


Նրանց սանհանգույցը բարձր տեխնոլոգիաներով աշխատող ջրմուղ համակարգով է հագեցած։


Նրանք նույնիսկ ցնցուղ ունեն։


Լավագունը, սակայն, այն է, որ տունն անիվների վրա է, ինչը նշանակում է, որ նրանք կարող են այն տեղափոխվել, ուր ցանկանան։


Այսպիսի տունը տեսնելով՝ մտածում ես՝ էլ ի՞նչ է պետք սրանից ավելին։


Այսպիսի փոքրիկ հարմարավետ տուը նվազեցնում է ծախսերն ու ստիպում մարդկանց կենտրոնանալ կյանքում ավելի կարևոր բաների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել