Քեզանով է PR չորացածը ծաղկում,

Քեզանով է քաղաքը կանաչապատ դառնում:

Մի քիչ մարզերով անցի´ր PR դու զորեղ,

Այնտեղ էլ գուցե սևը դարձնես գունեղ: 

Անսիրտին սիրտ ես տալիս PR դու հզոր,

Իշխանավորները դառնում են հայրենասեր օրեցօր:

Առանց քեզ կորած են պուրակները մեր բոլոր,

Տարածի´ր PR քո փրակարար ճյուղերն ամենուր:

Անկասկած քո շնորհիվ են PR թանկագին,

Օլիգարխները դառնում բարերար, նվիրյալ անգին:

Դու օգնում ես շատերին նկատել բաներ,

Որ նկատելն առանց քեզ անիմաստ կլիներ:

Ծաղկիր, զորացիր PR դու այնքան,

Որ քո մասին բոլորն իմանան:

Քեզանով PR ծեր թե երեխա, ահել թե ջահել,

Սկսել են թացը չորից տարբերել:

Անգամ տաքսիստն այսօր հասարակ,

Կարող է ասել ով է խաբեբա կամ ով անառակ:

Քեզանով է PR չորացածը ծաղկում,

Քեզանով են անթափանցները թափանցիկ դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել