

Ռաֆայել Իսրայելյանը 1925թ. ավարտել է Թիֆլիսի N72 աշխատանքային դպրոցը:
1926-1928թթ. սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում: Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ: Այստեղ Իսրայելյանը ընկերանում է վրացի ճարտարապետների հետ և մինչև կյանքի վերջը պահպանում բարեկամական հարաբերությունները:
1929-1932թթ. սովորել է Լենինգրադի Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում: Ավարտում է, որպես ճարտարապետ նախագծող:
1932-1934թթ. սովորել է Լենինգրադում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթւյան ինստիտուտում և 1934թ. ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացերը: «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը, ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում:
1936թ. ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները, ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում:
1934թ. ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ:
1936թ. տեղափոխվել է Երևան:
1936-1941թթ. աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N2 արվեստանոցում (1938թ-ից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ:

1941-1963թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947թ-ից` դոցենտ:
1944թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը` Հայաստանի ճարտարապետների տանը:
Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում:
1945թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: 1947թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի:
1947-1949թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող:
1949-1951թթ. աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող:
1950թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1950թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:
1951թ. Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի:
1951-1973թթ. աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959` «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ:
1952թ. Լենինգրադում` ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի.Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան:
1961թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:
1968թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման: 1969թ. կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում:
1970թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման:
1973թ. սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում:
Հեղինակել է ճարտարապետությանը վերաբերող շուրջ 75 հոդվածներ:

Ճարտարապետի թոռներից իրավաբան Արամ Իսրայելյանը հանդիսանում է «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հ/կ հիմնադիր-նախագահը, իսկ նրա անվանակից ճարտարապետ Արամ Ղանալանյանը Ռաֆայել Իսրայելյանի կայքի հեղինակ-համակարգողն է:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/09/blog-post_6031.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել