Որքանով էլ անընդունելի է մեր ընդդիմության համար, բայց այս պահին արժե, որ համախմբվենք ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի շուրջ՝ որպես մեր պետականության մարմնացում... Ու ճիշտ գնահատենք նրա քայլը` ուղղաթիռով մեկնելը Ստեփանակերտ: Նա ոչ միայն դրանով ապացուցեց մեր հակառակորդին, որ վերջինիս հայտարարություները` Ղարաբաղի օդային տարածքը փակելու մասին, միայն անհիմն բառակույտեր են, այլ նաև մասնակի եղավ իր` 2 տարվա խոսքի տերը` իջավ նորաբաց օդանավակայանում... Դրանով նա մարտահրավեր նետեց ուղղաթիռի խոցման ուրախությունից արբեցած Ալիևյան վարչակազմին, դրանով նա մարտահրավեր նետեց նաև նրա դաշնակից Թուրքիային` ապացուցելով, որ Արցախը Հայաստանն է ու վերջ... Ինչ վերաբերում է այն փաստին, որ զորավարժությունները շարունակվում են, այո, պետք է շարունակվեն, նախատեսված է մինչև 16-ը, այդպես էլ կլինի, որքան էլ փորձեն խանգարել դրանց անցկացումը... ՀՕՊ համակարգը սարքին էր, բայց խոցումն էր անսպասելի... Նույն բանն է, որ Գուրգեն Մարգարյանին չուղարկեինք Բուդապեշտ... Ո՞վ իմանար... Իսկ այն մեր «սուր ճոճող» «հայրենասերներին» խորհուրդ կտամ մի հատ ուշադիր նայել, թե ով է մեր ստատուսների տակ առաջինը «հուժկու պատասխանի» համար կոչ անում... Միգուցե դրանք ազերական ֆեյքեր են, որոնք փորձում են ազդել հասարակական կարծիքի վրա.. Պատասխանը կլինի այնպիսին, որ չվնասի մեզ, սահմանին կանգնած մեր եղբայրներին, Արցախի ժողովրդին... Համախմբվենք և հավատանք, ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՄԵՐ ՈՒԺԸ, իսկ ճիշտ մարտավարությունը` զսպվածության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել