Tert.am-ը գրում է․

Հայկական բանակի ու հայ ազատամարտիկի մարտական ոգին անկոտրում է, և Ղարաբաղն ու հայ ազատամարտիկը արցախյան ազատամարտի տարիներին ոչ միայն Ադրբեջանին, այլ և աշխարհին են զարմացրել:
Անդրադառնալով Ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստին, Tert.am-ի հետ զրույցում (հեռախոսազրույցի պահին Ցվետանա Պասկալևան ուղևորվում էր Ղարաբաղ) հայտարարեց բուլղարուհի հայտնի ռեժիսոր և լրագրող Ցվետանա Պասկալևան: 

«Եվ այն սարսափելի տարիներին, երբ այդ ոգին ուղղակի կյանքի ու մահվան խնդիր էր լուծում հայ ազատամարտիկն ու Ղարաբաղը այնպիսի բան արեցին, որ աշխարհին զարմացրեց, ոչ միայն Ադրբեջանին: Եվ կարծում եմ, որ այս տարիներին մեր ներուժը, մեր մարտական ոգին էլ ավելի ամուր է դարձել»,- ասաց կինոռեժիսորը:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվում է Պասկալևայի հեղինակային «Նվիրյալները» հաղորդաշարը՝ նվիրված Արցախի ողջ և զոհված հերոսների։

Կինոռեժիսորի իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, ընկերներին ու զինակիցներին: «Նրանք երիտասարդ տղաներ էին, ովքեր պատրաստ էին մշտապես ծառայել մեր պետությանը, իրենց հայրենիքին, և սա նրանք ապացուցեցին իրենց վերջին թռիչքի ժամանակ: «Ես գիտեմ՝ ինչ է նշանակում թռնել, սա հերոսություն է ամեն անգամ, և՛ հիմա և՛, երբ հրադադարի պայմաններում կարող է նման բան կատարվել»,-ավելացրեց նա:

Այս տխուր դեպքի առիթով նա իր հաղորդաշարի հաջորդ հաղորդումը նվիրելու ղարաբաղյան հերոսամարտի օդաչուներին, որոնք պատերազմի ժամանակ քաղաքացիական ուղղաթիռներով կարողացան պահել Ղարաբաղը:

Ռազմաուսումնական վարժանքի ժամանակ հայկական չզինված ուղղաթիռի խոցումը Ցվետանա Պասկալևան համարում է հրեշավոր արարք, որը դուրս է հակամարտող, անգամ՝ պատերազմի մեջ գտնվող երկրների «ռազմական էթիկայից»:

«Մենք ևս մեկ անգամ նրանց դեմքը տեսանք, և ես չգիտեմ, թե միջազգային հանրությունն այս հակամարտությունը «վերահսկող» (ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները – Tert.am) ինչպես պետք է իրենց պահեն, որովհետև սա աղաղակող փաստ է, որը չպետք է անպատիժ մնա: Ադրբեջանը պետք է պատժվի, Ադրբեջանը պետք է մեկուսացվի»,- կարծում է ռեժիսորը:

Ցվետանա Պասկալևան գտնում է, որ այս դեպքին հայ հասարակության արձագանքը՝«ձայնը» պետք է լինի խիստ, զուսպ և միասնական: «Եվ ոչ մի, այլև նման բաներ … որ ընդդիմությունը այս չփորձի հասարակությունը բաժանել: Թող միավորվեն ու մտածեն ազգային ռազմավարության, ազգային հարցի շուրջ, որովհետև սոցիալական խնդիրները միշտ կան ու լինելու են»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել