Էս թեման արդեն կոկորդիս հասավ, դրա համար էլ գրում եմ:
Վաղը կայանալիք Պորտուգալիա-Հայաստան խաղին ընդառաջ մի հատ հիստերիա է սկսվել, մի հատ մասսա կա, որի համար մեր հավաքականին երկրպագելը սկսվում ա Ռոնալդուին հայհոյելով ու իրան գոմիկ, ղզիկ, քույրիկ ու տենց մակդիրներ կպցնելով, վերջանում ա նրանով, որ ցանկանում են՝ Ռոնալդուն վնասվածք ստանա ու նման այլ բաներ: Ժող ջան,
ա. Եթե ձեր նշած գոմիկ ու փթիր ֆուտբոլիստն էտքան վատն ա, ինչի՞ եք ցանկանում, որ վնասվածք ստանա, մեկ ա՝ եղած չեղած մի հաշիվ ա ըստ ձեզ:
բ. Էս ինչ պառավ ջադու վիճակներում եք, վնասվածք ստանա, ոտքը ջարդի, ավելի լավ չի՞ ասեք՝ մերոնք էնքան լավ խաղան, որ Ռոնալդուին չեզոքացնենք, դաշտում լինի, բայց չնկատվի, ոչ թե ոտ ջարդեն, գլուխ ջարդեն: Տենց լավ չի, կարելի ա լուծողական էլ տալ, սաղ օկ կլինի :Ճ
գ. Մի պահ մտածեք, որ դուք Եդիգարյան ունեք, իրանք էլ Պեպե, որ ասենք Հենոյին ու Յուրային մի բան անի, դուրներդ կգա՞:
Եկեք ուժեղին հատուկ մտածելակերպ ունենանք ու հաղթենք ուժեղի պես, ոչ թե Ռոնալդուի վրա ինքնահաստատվելով: ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել