Մերոնց

Հոգիս ցավում է` տխրությունից ուռած: Ո՞նց կարողանամ նայել ձեր հարազատների, զավակների աչքերին, ախր չգիտեմ՝ ինչ ասել, ինչպես գրկել ու հուսադրել նրանց, ովքեր ձեզ ունեցել են ու կորցրել: Չեմ գտնում խոսքեր, որ սրտիս զգացածն արտահայտեմ: Չեմ էլ կարող, դուք նաև իմն եք, ես էլ եմ կորցրել ձեզ: Չեմ կարող գոռալ, ողբալ ցավից` ձեզ վատ կզգաք, չէ՞ որ դուք իմ երկրի պաշտպանն եք, ում երակներով վախի արյուն չի հոսում: Ինձ էլ է ամոթ ողբալ ու թուլանալ: Ես կարող եմ միայն լուռ սրբել այն արցունքները, որ չեն հանդուրժում կոկորդումս սեղմված մնալը: Լուռ մնամ, չէ՞ որ դուք էլ եք արդեն լուռ: Խոսեմ ձեզ հետ լռության լեզվով, կրծքիս սեղմեմ յուրաքանչյուրիդ անունը: Ուժեղ, համարձակ, ՀԱՅԻ ոգի ունեցող տղերքը միայն ստիպողաբար դուրս են գալիս մարմնից, բայց էլի մեր կողքին են: Դուք գիտեիք՝ որտեղ եք, ինչ թշնամու դիմաց, բայց մնում էիք ձեր պատվավոր դիրքում: Հպարտ եմ ձեզանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել