Tert.am-ը գրում է․

ՀՀ խորհրդարանականները անակնկալ չեն համարում ինչպես Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի չզինված ուղղաթիռի խոցման փաստը, այնպես էլ ԼՂՀ ոչ թռիչքային գոտի հայտարարելու մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որը նաև որակվեց որպես՝ սադրիչ:

Այսպես. Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարությունը, որով ոչ թռիչքային է համարվել ԼՂՀ օդուժի տարածքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի խոսքով Ադրբեջանի հերթական սադրիչ հայտարարությունն է:

Tert.am -ի հետ զրույցում կուսակցության նախագահը նշեց, որ դա ասում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ տարածքների օդուժի հետ կապված երբևէ որևէ խնդիր չի եղել մինչև այս պահը: «Եվ սա ևս մի փորձ է, որ իրենք փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ իրենք լարման կողմնակիցն են»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ չնայած նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ թռիչքային է համարել Լեռնային Ղարաբաղի օդուժի տարածքը, ՀՀ Նախագահի ուղղաթիռն այսօր օրվա երկրորդ կեսինվայրէջք կատարեց Ստեփանակերտի օդանավակայանում:

Խաչատուր Քոքոբելյանը գտնում է, որ միջազգային հանրությունը գոնե մինչև այս պահը ուղղաթիռի խոցման հետ կապված ադեկվատ ընկալում ունի։ Նա նաև վստահ է, որ Ադրբեջանին չի հաջողվի ապակայունացնել տարածաշրջանը: «Սա չի բխում ոչ միայն մեր շահերից, այլև ընդհանուր Կովկասի և միջազգային հանրության»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով՝ նման փորձերը գալիս են նրանից, որ Ադրբեջանը «չի կարողանում տեղավորվել եռանախագահողների կողմից առաջարկվող մոդելի չափորոշիչներին և ընդհանրապես իրենց անբավարարվածության դրսևորում է սա»:

Tert.am –ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասաց, որ ինքնաթիռի խոցումն անսպասելի չէր և կարծում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հենց այդպիսի հայտարարություն պետք է անի:

«Սա կարելի է դիտարկել այս տարվա հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների տրամաբանության մեջ, և ի պատիվ մեր բանակի, կարողացան համարժեք պատասխան տալ և հարձակվող կողմը տասնյակ զոհեր ունեցավ»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել