albert einstein

Ջոան Ռոուլինգը 12 անգամ մերժում է ստացել հրատարակիչներից, մինչև վերջապես նրա՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն ընդունվել է հրատարակչություններից մեկի կողմից ու տպագրվել։

Ռիչարդ Բենսոնը հայտնի միլիարդատեր ու բիզնես մագնատ է։ Նրան դուր չէր գալիս իր ստացած կրթությունը, և նա դուրս մնաց դպրոցից։ Այսօր Բենսոնը 400 ընկերություններից բաղկացած «Virgin Group»-ի հիմնադիրն է։ Երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, նա պարզապես շարունակում է նոր հնարավորություններ փնտրել։

Վինսենթ Վան Գոգը միայն մեկ  գեղանկար է վաճառել իր կենդանության օրոք, այն էլ ընկերոջը։ Չնայած դրան՝ նա շարունակել է նկարել ու ավարտին հասցնել 800-ից ավելի աշխատանքներ։ Նրա ամենաթանկարժեք գեղանկարն այսօր 142,7 միլիոն դոլար է գնահատվում։

Մայքլ Ջորդանը դուրս էր մնացել դպրոցի բասկետբոլի թիմից։ Ավելի ուշ նա դարձավ բասկետբոլի՝ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Լսե՞լ եք նրա այս միտքը.

Ես ավելի քան 9000 նետում եմ ձախողել իմ  կարիերայի ընթացքում, 300 խաղում պարտություն եմ կրել։ 26 անգամ ինձ վստահվել է իրականացնել խաղի որոշիչ հաղթական նետումն, ու ես այն ձախողել եմ։ Իմ կյանքի ընթացքում ես մշտապես ձախողվել ու ձախողվել եմ։ Հենց այդ է պատճառը, որ ես հաջողության եմ հասել։

Ուոլթ Դիսնեյը 302 անգամ ֆինանսական աջակցության հարցում մերժում է ստացել, մինչև որ ֆինանսավորում է ստացել Դիսնեյլենդը հիմնելու համար։

Հարրիսոն Ֆորդի՝ ֆիլմում ունեցած իր առաջին դերից հետո ոչ ոք չէր հավատում, որ նա երբևէ հաջողության կհասնի կինոյի ասպարեզում։ Ինչևէ, նրա կարիերան հարուստ է այնպիսի բլոքբաստերներում ունեցած գլխավոր դերերով, ինչպես, օրինակ, «Ինդիանա Ջոնս» ու «Աստղային պատերազմները» ֆիլմաշարերը։

Բիթլզ խմբի առաջին ելույթներից մեկից հետո նրանց ասվեց, որ իրենց երաժշտությունը ձանձրալի է և ապագա չի ունենա շոու բիզնեսում։  Այսօր Բիթլզը համարվում է ռոքի պատմության լավագույն ու ամենաազդեցիկ խմբերից մեկը։

Սթիվեն Սպիլբերգը երկու անգամ մերժում է ստացել Հարավային Կալիֆորնիաի համալսարանի կինոյի դպրոցից, սակայն այսօր նա կինոյի պատմության ամենահայտնի ռեժիսորներից մեկն է ու բազմաթիվ մրցանակների դափնեկիր։

Ալբերտ Էնշտեյնը խոսելու հետ կապված խնդիրներ է ունեցել մինչև 4 տարեկանը և  չի կարողացել կարդալ մինչև 7 տարեկանը։ Ինչևէ, նա Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ ու ժամանակակից ֆիզիկայի դեմքը։

Հենրի Ֆորդը նույնպես միանգամից հաջողության չի հասել։ Նա 5 անգամ սննկացել է մինչև Ford Motor Company ընկերությունը հիմնելը։

Թոմաս Էդիսոնը երբեք չի հիասթափվել, երբ իր հայտնագործություններից որոշները ձախողել են ու չեն աշխատել։ Երբ նրան հարցրել են էլեկտրական լամպի ստեղծման հետ կապված իր ձախողումների մասին, նա պատասխանել է. «Ես չեմ ձախողվել, ես չարզապես 10,000 չաշխատող տարբերակներ եմ գտել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել