Էս վիճակի ողջ աբսուրդը կայանում է նրանում, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների շահերը մեծ հաշվով համընկնում են...
Համընկնում են նաև հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերը... 
Եթե երկու երկրների իշխանություններին էլ պետք է ընդամենը հարատև իշխանություն, ժողովուրդներին ընդամենը խաղաղություն է հարկավոր: Խաղաղություն հաստատելը այդպես էլ չի ստացվում, բայց իշխանությունները դեռ հարատևում են...
Դուք տեսել ե՞ք, որ երկու հակամարտող կողմեր բարիշեն երրորդ կողմի շնորհիվ, մանավանդ երբ երրորդ կողմն էլ բաղկացած է երեք կողմից, տեսել ե՞ք նման բան...
Նման բան չի լինում, լինի դա միջպետական հակամարտություն, լինի դա քուչի կռիվ, լինի դա մարդ ու կնկա գզվռտոց...
25 տարի է՝ հարևանիդ հետ կռվի մեջ ես, մեկ անգամ ոչ սահմանին ես հետը հանդիպել դեմ առ դեմ, ոչ էլ գոնե հարևան Վրաստանում՝ առանց միջնորդների, առանց ավելորդ ականջների:
Այդպիսի բանակցությունների համար ընդամենը պետք են երկու նորմալ ԼԻԴԵՐ, որոնց սեփական ժողովուրդները հարգում ու վստահում են, որոնք ունեն իմաստնություն և կամքի ուժ:
Եթե մենք երբևէ ունենայինք այդպիսի իշխանություն, հիմա լրիվ ուրիշ վիճակ կլիներ, լրիվ ուրիշ...
Դե քանի որ եթե-ն եթե-ից անցել է, մնում է վիճակից դուրս գալ գոնե չպարտված, չնայած մեր դեպքում ստատուս քվոն դանդաղ մահ է:
Ընկել ենք, պիտի քաշենք հերթական անգամ, վիճակը նետված է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել