Չուզելով հերթական անգամ տարածել նրանց տեսագրությունը՝ իմ անձնական դիտարկմամբ ասեմ, որ որևէ խախտում կամ հարձակման փորձ չնկատեցի մեր ուղղաթիռների կողմից:

Դրանք կամ Իսրայելի, կամ Թուրքիայի մատակարարած զենքն էին փորձարկում ըստ երևույթին: Ռազմական փորձագետ չեմ, բայց կարծում եմ, որ Ա) եթե խոսքը «օդային սահմանը խախտելու» մասին էր, իրենք մեր երկու ուղղաթիռն էլ կխոցեին, Բ) ուղղաթիռներում սև արկղեր կան, չէ՞, հիմա երևի ուզում են էդ արկղերը գողանալ, որ իրենց պնդումների անհիմն լինելը հնարավոր չլինի ապացուցել: Գ) ՔիլԴիմի վերջին սերիան մի հատ էլ դիտեք՝ մանավանդ խավիար ուտեցնելու պահը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել