1  Արծվի դիրք (Garudasana)Այս դիրքով կանգնելիս միտքը շեղվում է՝ ուշադրությունը կենտրոնացնելով մարմնի ճիշտ դիրքը և հավասարակշռությունը պահելու վրա։ Փորձեք յուրաքանչյուր ոտքի վրա այս դիրքով կանգնել 30-60 վայրկյան։

 2  Գլխի վրա կանգնած դիրք (Salamba Sirsasana)Գլխիվայր կանգնած դիրքը կհանգստացնի ու կանցկացնի անհանգստության զգացումը՝ արյան հոսքի ուղղությունը փոխելով ու ստիպելով կենտրոնանալ շնչառության ու մարմնի ներկա դիրքի վրա։ Սա կարող է դժվար թվալ, սակայն ինչ-որ մեկի օգնությամբ դուք կկարողանաք ստանալ այս դիրքը։ Կարելի է նաև այս  դիրքով կանգնել՝ պատին հենվելու միջոցով։

 3  Երեխայի դիրք (Balasana) – «Երեխայի դիրքը» ստանալու համար անհրաժեշտ է ծնկները ծալած վիճակով նստել ոտքերին, խոնարհվել առաջ ու ձեռքերն ուղիղ հետ տանել։ Այս դիրքը ամենահանգստացնող դիրքերից մեկն է։

 4  Դիակի դիրք (Savasana)Անհանգստության ու վախի զգացումը հաղթահարելու համար փորձեք մեջքի վրա ուղիղ պառկել՝ ձեռքերը կողքի հատվածում ուղիղ պահելով և 10 րոպե պարզապես կենտրոնացեք շնչառության վրա։

 5  Կիսալուսնի դիրք (Ardha Chandrasana) Միտքը հանգստացնելու և կենտրոնացվածությունը զարգացնելու համար փորձեք ընդունել կիսալուսնի դիրքը՝ հավասարակշռություն պահպանելով մեկ ոտքը 90 աստիճան բարձրացնելով։ Հավասարակշռության պահպանման դիրքերն օգնում են հանգստացնել միտքն ու այն կենտրոնացնել մարմնի վրա։

 6  Ուսերի վրա կանգնած դիրք (Salamba Sarvangasana)Ուսերի վրա հենված դիրքն ու գլխիվայր դիրքերն առհասարակ օգնում են ազատվել անհանգստացնող մտքերից ի շնորհիվ մարմնի ոչ սովորական դիրքի։ Հակառակ դիրք ընդունելը, որպես կանոն, ամեն ինչ է բառացիորեն գլխիվայր շրջում։ Սթրեսն ու անհանգստությունը վտանգի ու անհարմարության ընկալում են իրենցից ներկայացնում, և այսպիսի դիրքն այդ զգացումների վրա դրական ազդեցութուն է ունենում՝ հանգստացնելով ու դուրս հանելով բացասական մտքերն ու զգացումները։

 7  Ծառի դիրքը (Vrksasana)Մինչև Արծվի և Կիսալուսնի դիրքերին անցնելը սկսնակները պետք է սկսեն Ծառի դիրքից, որն իրենից հավասարակշռության պահպանման հիմնական դիրքն է ներկայացնում, որն օգնում է հանգստացնել միտքն ու լավացնել կենտրոնացվածությունը։ Հավասարակշռության հետ կապված դիրքերն օգնում են կենտրոնանալ պահի վրա ու զգալ ներկան։ Եթե դու ծառի դիրքն ես ընդունել, ու միտքդ սկսի թափառել, ապա դու պարզապես կընկնես։

 8  Ոտքերը պատին հենած դիրք (Viparita Karani) Մեջքի վրա պառկած ու  ոտքերը պատին հենած դիրքը պարզ, սակայն չափազանց արդյունավետ դիրք է, որն օգնում է «փախչել» թափառող մտքերից։ Այս դիրքի համար պետք չէ ճկուն կամ ուժեղ լինել, և միաժամանակ այն բավականին հանգստացնող է նյարդային համակարգի համար։

 9  Կանգնած դիրքով առաջ խոնարհված դիրքը (Uttanasana) Առաջ խոնարհվելը հրաշալի միջոց է նյարդային համակարգը հանգստացնելու համար։ 

 10  Ձկան դիրքը (Matsyasana) Ձկան դիրքը խորհուրդ է տրվում ընդունել, երբ թույլ ու անհանգիստ եք զգում։ Սկսնակները կարող են այս դիրքը ստանալու համար իրենց թիկունքի տակ հաստ ծալված վերմակ պահել, եթե դժվարանում են դիրքը ստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել