Ադրբեջանական հոխորտանքները, թե Իրանում բնակվում է 35 մլն «ադրբեջանցի» (աստիճանաբար ավելացնում են այդ թիվը), հայկական ուղղաթիռը խոցելու իրողությունն ու ԻԻՀ նախագահի՝ այսօր Բաքու կատարած այցը միմյանց կապակցված են: Փաստորեն, «արջն իր ահից» (Ադրբեջանը), որ հնարավոր է ներքաղաքական զարգացումները դուրս գան քրեաօլիգարխիկ իշխանությունների վերահսկողությունից, անկյուն քաշված կատվի նման ցաքուցրիվ պոռթկումներ է ունենում ինչպես հայկական, այնպես էլ իրանական դիրքերի ուղղությամբ:

Իրանի նախագահը մեծ հույսերով ու ակնկալիքներով էր մեկնել Ադրբեջան, սակայն այցը դեռ չավարտված՝ «գեղեցիկ ապտակ» ստացավ ադրբեջանական իշխանությունների կողմից: Հայկական ուղղաթիռի կործանումն անուղղակի մարտահրավեր է նաև ԻԻՀ-ին, որին հերթական անգամ հարաճուն թվերով հիշեցրել են Իրանում բնակվող «35 մլն ադրբեջանցիների» մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել