Հարգելի «ավանդապաշտներ», հերիքա ստեղ-ընդեղ նստեք ու լուրջ դեմքերով հայտարարեք, որ դուք «մեռնեք չէք ընդունելու եվրոպական արժեքները»... ոչ վաղ անցյալում, դուք նույն կերպ չէիք ընդունում ծխող, կարճ շրջազգեստ հագնող, «ազատ բառապաշար» ունեցող աղջիկներին, երկար մազ պահող ու մազերը ֆենող ու արդուկող, չոլկեք պահող, շորտիկներ հագնող տղաներին... էլ չեմ ասում «կարմիր խնձորների», «կինը չպիտի աշխատի», «տղեն պիտի քյառթու լինի» և այլն «չգրված օրենքների» մասին... Տարիները անցան ու էս կարգի կարծրատիպերը ոչ միայն մոռացության մատնվեցին, այլև դարձան մեր կյանքի «անբաժանելի» մասը... Այնպես որ, զուր տեղը ձեզ ձևականորեն մի «մեկուսացրեք» հանրությունից.. չեք ընդունում ինչ-որ երևույթ` դա ձեր իրավունքնա, ուղղակի ձեր կարծիքը ոչ փորձք ուրիշների վզին փաթաթել, ոչ էլ ձեզ` ձեր պատկերացրած հրեշտակների տեղը դրեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել