Մեծ կայսրությունը գետի ստորին ավազանն է, երկրի հանգույցը, աշխարհի էգը: Էգը միշտ հաղթում է արուին իր թուլությամբ, քանզի գիտակցում է իր թուլության ուժը: Ահա թե ինչու մեծ և ուժեղ երկիրը իրեն թույլ ու փոքր երկրից ցածր է դասում և դրանով շահում: Իսկ փոքր ու թույլ երկիրը շահում է ուժեղին ու մեծին նրանով, որ թույլ է ու փոքր: Ուստի շահում են կամ նրանով, որ թույլ ու փոքր են, կամ էլ նրանով, որ իրենց թույլ ու փոքր են դասում: Լավ կլինի, որ ուժեղ ու մեծ երկիրը ցանկանա միայն, որ մարդիկ կուշտ լինեն, իսկ թույլ ու փոքր երկիրը ցանկանա միայն ծառայել մարդկանց: Այնժամ և մեկը, և մյուսը կստանան իրենց ուզածը: Մեծը պետք է լինի ներքևում:

Լաո Ցզի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել