Getty հետազոտական ինստիտուտի գիտահետազոտության թիմի օգնական Ջուլիա Գրիմսը լուսանկարների հրաշալի հավաքածու է հրապարակել Պիեռե դե Ջիգորդի հավաքածուից, որոնք ներկայացնում են հայերի կյանքը 19-րդ դարի Օսմանյան կայսրությունում, և որոնցից շատերն արված են հայ լուսակարիչներ Պասկալ Սեբահի և Աբդուլա Ֆրերեսի ֆոտոստուդիաների կողմից։
Getty հետազոտական ինստիտուտի կողմից հրապարակված լուսանկարների էքսկլուզիվ հավաքածուն ներկայացնում է Օսմանյան կայսրությունում 19-րդ դարում բնակվող հայ համայնքը՝ պատկերելով կրոնական առաջնորդներին, ընտանեկան ու ազգային էթնիկ հագուստով անհատների։ Բացի Օսմանյան կայսրության մայրաքաղաք համարվող Կոնստանդնուպոլսի տարածքում բնակվող հայերից, որտեղ գտնվում էին հիմնական լուսանկարչական ստուդիաները, լուսանկարներում երևում է նաև այլ բնակավայրերում ապրող հայերի կյանքը։
Պասկալ Սեբահ (հայ, 1823-1886), Հայ պատրիարք, մոտավորապես 1880թ. Լոս Անջելես, Getty հետազոտական ինստիտուտ
Պասկալ Սեբահ (հայ, 1823-1886), Հայ ընտանիք, մոտավորապես 1880թ. Լոս Անջելես, Getty հետազոտական ինստիտուտ
Ճամլիդջյան լուսանկարչատուն (հայկական, գործել է մոտավորապես 1880թ.), Վանդակավոր բաճկոններով հայ տղամարդիկ, 1883թ. Լոս Անջելես, Getty հետազոտական ինստիտուտ
Գուիլում Բերգրեն (շվեդ, 1835-1920), Պեռա փողոց, մոտ. 1870թ. Լոս Անջելես, Getty հետազոտական ինստիտուտ

Այս հավաքածուի հետ կապված ամենատպավորիչ փաստը թերևս այն է, որ բոլոր  լուսանկարներն արվել են հայ լուսանկարիչների կողմից։ Այն փաստը, որ շատ հայեր ոսկերիչներ, քիմիկոսներ ու դեղագործներ էին, նրանցից շատերին հնարավորություն էր տալիս ունենալ լուսանկարչությամբ զբաղվելու համար պահանջվող կարողությունները, քանի որ նրանք գլուխ էին հանում քիմիական գործընթացից, ինչը հնարավորություն էր տալիս նաև գլուխ հանել լուսանկարների երևակման գործընթացից։  19-րդ դարի երկրոդ կեսին Կոնստանդնուպոլսի շատ լուսանկարչատներ հայերին էին պատկանում ու գործարկվում ազգությամբ հայ լուսանկարիչների կողմից։ Պասկալ Սեբահն, օրինակ, աշխատում էր «El Chark» ստուդիայում 1857թ.-ին և արդեն մինչև 1873թ․-ը այնպիսի հաջողության էր հասել իր գեղեցիկ ու նուրբ աշխատանքներով, որ նա իր երկրորդ ստուդիան բացեց արդեն Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ Մահվանից հետո էլ դեռ 13 տարի անց նրա անունը Կոնստանդնուպոլսում հոմանիշ էր լուսանկարչությանը։ Նրա նորահայտ գործընկեր Պոլիկարպե Ջոաիլիերը իր ստուդիայի անունը փոխեց «Sebah and Joaillier»։ Բիզնեսը շարունակեց աճել, զարգանալ ու ավելի հայտնի դառնալ, նույնիսկ Գերմանիայի Վիլհելմ կայսրն էր նրանց հաճախորդների ցանկում 1889թ.-ին Կոնստանդնուպոլիս իր այցելության ժամանակ։Պասկալ Սեբահ (հայ, 1823-1886), Հայ տղամարդիկ, մոտ. 1875թ.  Լոս Անջելես, Getty հետազոտական ինստիտուտ

1875թ․-ին արված երկու հայ տղամարդկանց դիմանկարը բացահայտում է Սեբահի վարպետությունը թե՛ լուսանկարչության տեխնիկական և թե՛ արտիստիզմի առումով։ Տղամարդիկ ֆորմալ դիրքերով ցույց են տալիս իրենց լայն տաբատները, շարֆերն ու գլխարկները հայկական ազգային հագուստով, որը միանգամից ճանաչելի է դիտողների կողմից։ Նրանց դեմքի արտահայտությունն ամբողջովին համապատասխանում է նրանց կերպարներին։ Լուսանկարի գույներն ու լուսային էֆֆեկտները, լույսի ու ստվերի խաղը հրաշալի կերպով ցույց են տալիս Սեբահի կարողությունները՝ որպես արվեստագետ ու իր գործի  իսկական վարպետ։

 

Պասկալ Սեբահ (հայ, 1823-1886), Կոստանդնուպոլիս. Հայ հարսնացուն 1873թ. Լոս Անջելես, Getty հետազոտական ինստիտուտ

Sebah & Joaillier լուսանկարչական ստուդիա (հայկական, մոտավորապես 1890-1940թթ), Բրուզ հայկական թաղամաս, Լոս Անջելես, Getty հետազոտական ինստիտուտ

 

Սեբաթի սահմանած բարձր ստանդարտները շարունակեցին պահպանվել նույնիսկ իր մահվանից հետո։ 1894թ․-ին «Sebah and Joaillier»-ի՝  Բրուզում արված հայկական թաղամասի այս լուսանկարը Ստամբուլի Մարմարա ծովի մոտ անսովորի դիրքից է լուսանկարված։ Լուսանկարիչը հրաշալի կերպով կարողացել է ֆիքսել երկու հայերի։ Կեսօրի արևի պայծառ լույսը կարող էր ծածկել ու խանգարել ցույց տալու դեմքի արտահայտությունները,  առարկաները, սակայն լուսանկարիչը հրաշալի լուծում է գտել ճանապարհի երկու կողմերում՝ շինությունների ու ծառերի ստվերում կանգնեցնելով մարդկանց և հրաշալի կերպով օգտագործելով լույսի ու ստվերի խաղը։

Abdullah Frères լուսանկարչական ստուդիա (հայ, գործել է 1850-1900թթ), Գալաթա կամուրջ 1884թ.  Լոս Անջելես, Getty հետազոտական ինստիտուտ

«Abdullah Frère» լուսանկարչական ստուդիան բացվեց երեք հայազգի եղբայրների կողմից 1858թ․-ին, որոնք արագ հաջողության հասան ու համբավ ձեռք բերեցին իրենց վարպետության ու արտիստիզմի  շնորհիվ։ Իսկ արդեն ընդամենը 5 տարի անց նրանք դարձան Օսմանյան սուլթանի թագավորական լուսանկարիչները։ 1867թ․-ին Կոնստանդնուպոլսի  220սմ երկարություն ունեցող լուսանկարը ցուցադրության հանվեց Փարիզի երկրոդ Միջազգային ցուցահանդեսին՝ այսպիսով ապացուցելով, որ իրենց աշխատանքները որակով կարող են մրցակցել միջազգային հայտնի ֆոտոստուդիաների աշխատանքների հետ։ Այս տարիների ընթացքում նրանք այնպիսի հանրահայտ հաճախորդներ  ունեցան, ինչպես օրինակ Ուելսի արքայազն Էդվարդն ու Ֆրանսիայի կայսրուհի Էուժինը՝ իրենց Թուրքիա այցելության ժամանակ։ Արդեն մինչև 1886թ․-ը նրանց  համբավը տարածվել էր Եգիպտոս, ու Եգիպտոսի փոխարքայի խնդրանքով նրանք իրենց լուսանկարչատունը բացեցին Կահիրեում, որը մի ամբողջ տասնամյակ գործեց։

 

 

Sebah & Joaillier լուսանկարչական ստուդիա (հայկական, գործել է 1890-1940-ականներին)

Abdullah Frères լուսանկարչական ստուդիա (հայկական, գործել է 1850-1900-ականներին)

 

Այլ լուսանկարներ տեսնելու համար այցելեք այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել