Ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերի մեջ կան այնպիսի կետեր, որոնք թե՛ տեսական և թե՛ գործնական տեսանկյունից այս պահին չեն կարող իրականություն դառնալ: Խոսքը գնում է գյուղվարկերի մասին: Ոչ իշխանական ուժերը առաջարկում են գյուղատնտեսությանը տրված արժութային վարկերը վերածել դրամայինի: Կառավարությունն ի պատասխան նշում է, որ այժմ անել նման բան հնարավոր չէ: Բնականաբար, կա հիմնավորում: Պատճառն այն է, որ այն լուրջ ֆինանսական ծանրաբեռնվածություն է ենթադրում պետական բյուջեի վրա։ Այդ կետի իրականացումը ենթադրում է 82 մլրդ դրամի տրամադրման մասին։ Բացի դրանից, հարկերի տոկոսների տարեկան սպասարկումը բյուջեից կխլի 10-15 մլրդ դրամ։ Պետական գանձարանն այս պահին իսկապես չունի նման հնարավորություն: Ոչ իշխանական ուժերի ներկայացրած այս կետն անիրական է այս պահին, և հենց իրենք դա, բնականաբար, գիտակցում են, սակայն քաղաքական դռայվ ապահովելու նպատակով նշում են այն: Սակայն կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ պետական բյուջեի միջոցների հաշվին 4-6 տոկոսով սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող վարկերն ունեն բարձր տոկոսադրույքներ, ապա նման պայմաններում սա լուրջ աջակցություն է գյուղացիների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել