Ահա այսպիսի տեսարան էր այսօր առավոտյան Կամերային երաժշտության տան դիմաց: Նայելով այս գրքերին՝ դժվար է պատկերացնել, թե որքան «գրքասեր» է մեր ժողովուրդը: Այս կույտում իրար կողքի էին ոչ միայն մարքսիստ-լենինյան՝ այսօր մերժված դասականները և նրանց ոգով ստեղծված ստեղծագործությունները, այլ նաև՝ Րաֆֆի, Դերենիկ Դեմիրճյան, այլ մեծանուն հայեր, հանրագիտարաններ, բառարաններ, Արցախին վերաբերող, էլ չեմ ասում ռուսական հարուստ գրականությունը: Իսկ որպես «պսակ»՝ ցեղասպանությանը վերաբերող բացառիկ գրքեր... Արցախյան ազատա. Սարսափեցնում էր անցորդների անտարբերությունը, թեև մի քանի ժամ անց այստեղ հայտնվեցին հարևան գրքերի տոնավաճառի վաճառողները և այս կույտի վրա տարածեցին իրենց «սեփականությունը»... Այն դեպքում, որ մեր սահմանամերձ գոտիների, մեր զորամասերի գրադարանները համալրման կարիք ունեն... Իսկ այն դեպքում, որ 2012 թվականին Երևանը գրքի մայրաքաղաքն էր, որ այստեղ է Մատենադարանը... Թեև ինչի՞ զարմանանք՝ օ temporas o mortis` ինչպիսին ժամանակներն են, այնպիսին և բարքերը...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել