Ողնաշարի ճողվածքը կարող է առաջանալ օստեոխոնդրոզի կամ վնասվածքի` գերլարվածության, ընկնելու հետևանքով։ Ճողվածքի դեպքում կռճիկի միջողնային շերտը դուրս է ցցվում։ Ճողվածքը կարող է առաջանալ գիտաշխատողների կամ համակարգիչների հետ աշխատող օպերատորների մոտ` կորացած մեջքով նստելու դեպքում։ Ռիսկային խմբի մեջ են գտնվում նաև սպորտսմենները։ Նախնական շրջանում ճողվածքը կարող է չարտահայտվել մաշկի վրա և ախտորոշվել որպես ռադիկուլիտ կամ նևրալգիա։ Հիվանդության ախտանիշերը հինգն են.

Արտահայտված ցավ ողնաշարի որևիցե հատվածում, որը կարող է երբեմն տարածվել թիակի կամ նստատեղի շրջանում։

Ցավի ուժեղացում հազի կամ փռշտոցի դեպքում։

Մեջքի որևէ մասի անզգայացում։ Ոտքերի մկանների անբացատրելի, պարբերաբար կրկնվող թուլություն։

Ցավի զգացում մեջքը պտտելու կամ կռանալու ժամանակ։ Այս հինգ ախտանիշերից ցանկացածը լուրջ ազդակ է, որպեսզի բժշկի դիմեք։ Նախնական փուլերում հիվանդության զարգացումը հնարավոր է կանխել թերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ (հատկապես` ասեղնաբուժության) միջամտության շնորհիվ։

Խորհուրդներ։ Ճողվածքի պատճառած ցավերը նվազեցնելու համար օգտագործեք ոչ թե ցավազրկող, այլ հակաբորբոքային դեղորայք, ինչը պետք է համաձայնեցնել բուժող բժշկի հետ։ Ծանրությունը հավասարաչափ բաշխեք և փոխադրեք երկու ձեռքով։ Քնեք կոշտ անկողնում։ Օգտակար է լողը և քայլելը։ Ժողովրդական դեղատոմսեր Խնկեղեգը «Խունկի բուրմունքով բուժարարը ունի արտահայտված հակաբորբոքային հատկություն։ Մանրացրեք բույսի չորացրած արմատը, 50 գ հումքը լցրեք 3 լ սառը ջրի մեջ, դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի, քամեք։ Ավելացրեք լոգանքի ջրին (36-37C)։ Ընդունեք լոգանք 20-30 րոպե տևողությամբ։ Կատարեք ընդամենը 10 լոգանք` օրը մեջ։ Կարելի է կրկնել 10 օր անց։

Զգուշացում։ Բուժումը հակացուցված է հիվանդության սրացման շրջանում։ Մանրացրեք, խառնեք դափնու տերև, գիհի սովորականի ասեղիկ, ճյուղ կամ պտուղ «Գիհի»,և կարագ Քսուքը զգուշորեն ներմերսեք հիվանդ մասին, ճողվածքի շրջակայքում` 30 սմ տրամագծով։ Հապալասի 1 թ/գ մանրացրած չոր տերևը 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք մինչև վիճակի թեթևանալը` 7-10 օր։

Հոդերի հիվանդություններ. Ժողովրդական դեղատոմսեր

Ռևմատիզմ. Խաղողի 30 հատ թարմ տերևները տեղավորեք 3 լ տարողությամբ ապակյա տարայի մեջ, ավելացրեք 2 լ եռջուր։ 3 օր թրմեք, քամեք։ Խմեք 4-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Թեղու (նույնն է` ծփի) չոր կեղևը մանրացրեք։ 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Օգտակար է քրոնիկ ռևմատիզմի և մրսածության հետևանքով առաջացած հոդացավերի դեպքում։ Կռատուկի թարմ արմատը մանրացրեք, 1 ճ/գ հումքը 3 ժամ թրմեք տաք ջրի մեջ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Լորենու թարմ ծաղկաբույլը (2 թ/գ) լցրեք տաք ջրի մեջ, դրեք կրակի վրա, եփեք մինչև եռալը։ 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք տաք տեղում, քամեք։ Խմեք 4-ական ճ/գ` օրը 2-3 անգամ։ Մանրացրեք կանաչ լոբու պատիճը, 1 ճ/գ հումքը լցրեք 800 մլ սառը ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 3 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Հոդատապ, ռևմատիզմ. Կտավատի 1 ճ/գ սերմը լցրեք 300 մլ տաք ջրի մեջ, 15 րոպե եփեք, 20 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ, խմելուց առաջ թափահարեք տարան։ Մանրացրեք հաղարջենու թարմ տերևը, 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 4-ական ճ/գ, օրը 4-5 անգամ, ուտելուց առաջ։ Արթրիտ, հոդատապ. Մանրացրեք մանուշակ բուրավետի չոր խոտը, 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Նյութափոխանակությունը կարգավորող. Հապալասի սև 2 ճ/գ թարմ կամ չոր պտուղը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 6 անգամ, շաքարի կամ մեղրի հետ։ Արոմաթերապիա. 200 մլ տաք ջրի մեջ լցրեք 2-ական կաթիլ նարդոսի և գիհու եթերային յուղեր։ Ջրի մակերեսի վրա դրեք փափուկ մանվածքի կտոր, պահեք, մինչև յուղի բարակ թաղանթը ներծծվի, դրեք թրջոց հիվանդ հոդի վրա, ծածկեք թավոտ սրբիչով, դրեք ջեռակ և պահեք 30 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել