Տրանսպորտի նախարարությանն այս դեպքից հետո խիստ անհրաժեշտ կլիներ վերանայել միջքաղաքային տրանսպորտի ցուցակները, չվերթների ժամերը, տրանպորտի վիճակը, ինչպես նաև` վարձը: Դա պատեհ առիթ է։ Եվ դա միայն Գազելի մասով: Եթե Գազելը լիներ սարքին վիճակում,  ոչ ծանրաբեռնված, ապա գոնե կնվազեցվեր վնասի չափը, գոնե ավելի շատ մարդ կփրկվեր: Հարց է առաջանում` կա՞ր արդյոք այնտեղ կրակմարիչ, վթարային ելքի հնարավորություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել